Նորություններ

Մարզպետը շրջայց է կատարել Եղեգնավան բնակավայրում 05.04.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի և Եղեգնավան վարչական տարածքի ղեկավար Դավիթ Մեհրաբյանի ուղեկցությամբ այսօր շրջայց է կատարել Եղեգնավանում, ծանոթացել Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով այնտեղ իրականացվող ճանապարհների բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Մարզի ղեկավարին զեկուցվել է, որ ծրագրի արդյունքում վարչական տարածքում 8 փողոց ամբողջովին կբարեկարգվի՝ ընդհանուրը շուրջ 1,6 կմ երկարությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը 93 մլն. ՀՀ դրամ է, որից...

Հայրենական մեծ պատերազմի վետերան Վարոս Ավետիսյանը տոնել է ծննդյան 100-ամյակը 04.04.2023
Արարատի մարզից Հայրենական մեծ պատերազմի վետերան Վարոս Ավետիսյանը տոնել է ծննդյան 100-ամյակը, որը կազմակերպել էր Արտաշատի համայնքապետարանը: Վարոս պապիկին ծննդյան միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաններ, տարբեր կառույցների ղեկավարներ: Վերջիններս քաջառողջություն են մաղթել վետերան պապիկին, հանձնել պարգևներ: Վարոս Ավետիսյանը մեկն էր այն հազարավոր հայորդիներից, ով զինվորագրվել է ֆաշիզմի դեմ...

Սուբվենցիոն ծրագրով Եղեգնավանում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ 31.03.2023
Համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Շուրջ 1.6 կմ երկարությամբ հատվածի բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Մոստովիկ» ՍՊԸ-ն: Արդյունքում բնակավայրի 8 փողոց ամբողջովին բարեկարգ կլինի: Ծրագրի պայմանագրային արժեքը 93 մլն. ՀՀ դրամ է, որից 55%-ը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45%-ը՝ համայնքը: Նշենք, որ 2023...

Արտաշատում ոռոգման ջրագծեր են կառուցվում 29.03.2023
Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ խոշորացված համայնքի Դիմիտրով, Արաքսավան և Հովտաշեն բնակավայրերում ընթանում են ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքներ։ Ընդհանուր 5,5 կմ երկարությամբ ջրագծերի կառուցումը համայնքում կկրճատի ջրի կորուստները, կավելանան ոռոգվող հողատարածքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 160 միլիոն 500 հազար դրամ է, որից 60%-ը հատկացնում է Կառավարությունը, 40%-ը համայնքի մասնաբաժինն է։ Նշենք, որ մարզի 20 բնակավայրում նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով...

Մարզպետն ընդունել է Արտաշատի պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցներին 28.03.2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակիցներին: Մարզի ղեկավարը շնորհավորել է վերջիններիս Թատրոնի միջազգային օրվա առիթով՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ ու լեփ–լեցուն դահլիճ։ «Ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլ թատրոնն ապահովում է մեր կյանքի մշակութային ռիթմը, ամենածանր ժամանակներում էլ դուք կարողանում եք ժպիտ պարգևել մարդկանց։ Մենք պետք է գործի դնենք մեր ներուժը համայնքներում մշակութային...

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով մարզից զոհված հայորդիների հետմահու պարգևատրման արարողություն։ Արարողությունը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարության և Արարատի մարզպետարանի կողմից։ Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ և պաշտոնատար այլ անձինք։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապհովման գործում ներդրած ավանդի, մարտական...