Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունել է պատերազում վիրավորում ստացած քաղաքացիներին և բարերար Սիլվարդ Բերբերյանին

Մարզպետն ընդունել է պատերազում վիրավորում ստացած քաղաքացիներին և բարերար Սիլվարդ Բերբերյանին 15.06.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է բարերար Սիլվարդ Բերբերյանին և մարզից Արցախյան վերջին պատերազմում վիրավորում ստացած տղաներին։ Վերջիններս Արարատի մարզպետարանի և Սիլվարդ Բերբերյանի անմիջական աջակցությամբ 3D մոդելավորման դասընթաց են անցել «Արեն Մեհրաբյան» կրթահամալիրում։ Դասընթացին մասնակցություն է ունեցել նաև վիրավորում ստացած քաղաքացիներից մեկի կինը։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել բարերար տիկնոջը և Արարատի մարզում ակտիվ բարեսիրական առաքելություն...

Մարզպետը ճանապարհել է մարզի նորակոչիկներին

Մարզպետը ճանապարհել է մարզի նորակոչիկներին 13.06.2022

Արարատի մարզում այսօր մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչը: Մարզի զորակոչիկներին ճանապարհելու էին գնացել նաև մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ԱԱԾ Արարատի ՄՎ պետի պաշտոնակատար Մարատ Բազիկյանն ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հովսեփյանը։ Մարզի ղեկավարը ծառայության մեկնող...

Փոխմարզպետն այցելել է Արտաշատի ԲԿ–ում լույս աշխարհ եկած զույգ եղբայրներին

Փոխմարզպետն այցելել է Արտաշատի ԲԿ–ում լույս աշխարհ եկած զույգ եղբայրներին 13.06.2022

Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանն այցելել է Արտաշատի ԲԿ՝ տեսակցելու օրերս լույս աշխարհ եկած զույգ եղբայրներին՝ Մոնթեին և Նժդեհին։ Փոխմարզպետը շնորհակալություն է հայտնել 39–ամյա Մարիամին հայրենիքին զավակներ պարգևելու համար՝ նրանց մաղթելով քաջառողջություն։ Փոքրիկները ծնվել են 7 քույրերից և 2 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։ Ծնողները Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և ապրում են Արարատի մարզում։ «Գովելի է, որ վերջին տարիների փորձություններից...

Սահմանամերձ բնակավայրում ապրող քաղաքացիները պետության աջակցությամբ կկարողանան տուն կառուցել

Սահմանամերձ բնակավայրում ապրող քաղաքացիները պետության աջակցությամբ կկարողանան տուն կառուցել 09.06.2022

Քաղաքացիներն այսուհետ կկարողանան սահմանամերձ բնակավայրերում կառուցել իրենց սեփական տունը՝ պետության աջակցությամբ։ Ծրագիրը նպատակ ունի նպաստել մարզային, մասնավորապես՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում ապրելու ցանկություն ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, ինչպես նաև վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռել ընտանիքներին՝ բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող բնակելի տանը և նախընտրած սահմանամերձ բնակավայրում։ Աջակցությունը կտրամադրվի...

Գործարկվելու է էլեկտրաշչակ

Գործարկվելու է էլեկտրաշչակ 07.06.2022

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է՝ հունիսի 8–ին՝ ժամը 11։00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, Նշավան բնակավայրում իրականացվելու է գործնական վարժանք՝ օդային տագնապի դեպքում տարհանում և պատսպարում թեմայով, որի ժամանակ գործարկվելու է նաև էլեկտրական շչակ։ Բնակիչներին խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել:

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին 03.06.2022

 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր ավարտում եք դպրոցը, վերջին զանգն ազդարարում է նոր կյանքի սկիզբը։ Մտնում եք մի նոր աշխարհ՝ խելահեղ ու գունավոր, միևնույն ժամանակ՝ բարդ և լի մարտահրավերներով։ Միշտ հիշեք՝ կյանքը գեղեցիկ է, որքան էլ այն բարդ թվա, առաջ շարժվեք ՝ ստեղծելով նորը, համարձակը, տարբերվողը։ Սիրելիներս, աշխարհը չափազանց արագ է զարգանում։ Այս արագ զարգացող...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 17:30:14