Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետն այցելել է մարզում նորաբաց Հեմոդիալիզի կենտրոն

Արարատի մարզպետն այցելել է մարզում նորաբաց Հեմոդիալիզի կենտրոն 23.12.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանի, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի և Արտաշատ ԲԿ–ի տնօրեն Հայկ Համբարձումյանի ուղեկցությամբ այցելել է Արտաշատում նորաբաց Հեմոդիալիզի կենտրոն։ Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հետաքրքվել է պացիենտների առողջական վիճակով և բուժկենտրոնի հագեցվածությամբ։ Նշենք, որ այն մարզում հեմոդիալիզային բուժում իրականացնող առաջին կենտրոնն է, բացվել է «Պրոֆտեստ» ՍՊԸ-ի կողմից...

Մարզպետն ընդունել է միջազգային տարբեր մրցաշարերում հաջողություններ գրանցած մարզիկներին

Մարզպետն ընդունել է միջազգային տարբեր մրցաշարերում հաջողություններ գրանցած մարզիկներին 21.12.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է մարզից միջազգային տարբեր առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած ծանրամարտիկներ Լիանա Գյուրջյանին, Գոռ Սահակյանին, Վազգեն Թևանյանին, Սուրեն Գրիգորյանին և ձյուդոիստ Ռոբերտ Հակոբջանյանին։ Մարզի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին և նշել․ «Կառավարության ուշադրությունը մարզիկների հանդեպ վերջին տարիներին բավականին մեծ է, և ես վստահ եմ՝ ամեն տարի բարեփոխումներն ավելանալու են։ Այս բարդ իրավիճակում ձեր հաղթանակները մեզ համար այնքան կարևոր...

Տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը

Տեղի է ունեցել մարզխորհրդի տարեվերջյան նիստը 21.12.2022

Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել մարզխորհրդի 2022 թվականի տարեվերջյան նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, փոխմարզպետները, մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուները։ Մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանը ներկայացրել է մարզի տարածքային համաչափ զարգացման և համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 և 2023 թվականների սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ...

Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ

Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ 20.12.2022

ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է․ «Հայաստանի ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ, Շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիկական տոնի կապակցությամբ: Մեծ է ձեր ավանդը մեր պետության և հասարակության դեմ ուղղված սպառնալիքների չեզոքացման գործում: Շատ հաճախ ձեր կատարած լրջագույն աշխատանքները մնում են գաղտնի կամ դրանց մասին հանրությունը իրազեկվում է...

Մարզպետն ընդունել է ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանին

Մարզպետն ընդունել է ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանին 16.12.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Աշխարհի Մ23 տարեկանների առաջնության կրկնակի հաղթող ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանին։ Մարզի ղեկավարը շնորհավորել է չեմպիոնին՝ խոստանալով իր լիազորությունների շրջանակում աջակցել մարզիկին իր հետագա կարիերայում, ինչպես նաև մարզում սպորտի առավել զարգացմանը։ «Մեր յուրաքանչյուրի գործը հօգուտ Հայաստանի զարգացման է։ Երբեք չսահմանափակվեք ձեռք բերված հաջողություններով, ձեր առջև միշտ բարձր նշաձողեր սահմանեք։ Ուզում...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը շրջայց է կատարել Արարատ համայնքի դպրոցներում

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը շրջայց է կատարել Արարատ համայնքի դպրոցներում 15.12.2022

ՀՀ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն աշխատանքային այցով եղել է Արարատ համայնքի Երասխ, Արարատ, Արմաշ բնակավայրերի միջնակարգ դպրոցներում, ծանոթացել Կառավարության աջակցությամբ դպրոցներում իրականացված տարբեր աշխատանքներին։ Երասխի միջնակարգ դպրոցում Կառավարության ֆինանսավորմամբ փոխվել է դպրոցի տանիքը, իսկ Արմաշի դպրոցն ամբողջությամբ պարիսպապատվել է։ Մարզի ղեկավարը դպրոցներում ծանոթացել է նաև թաքստոցների վիճակին, ինչպես նաև առկա հրատապ այլ խնդիրներին։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 16:23:10