Նորություններ

Մարզպետն ու պատգամավորները շրջել են մարզում կառուցվող դպրոցներում 17.07.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր մարզպետի տեղակալներ Վլադիմիր Խաչատրյանի, Արտավազդ Նազարեթյանի, ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Արուսյակ Մանավազյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ աշխատանքային այցով եղել է Մասիս համայնքի Հովտաշատ և Հայանիստ բնակավայրերում կառուցվող դպրոցների շինհրապարակներում, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին։ Հովտաշատի և Հայանիստի դպրոցները կառուցվում են Կառավարության միջոցներով՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, Հայանիստ...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը հետևել է Վեդիում մանկապարտեզների և դպրոցների շինարարությանը 10.07.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ այցելել է Վեդի համայնքում իրականացվող մի շարք ծրագրերի շինհրապարակներ։ Սիսավանում և Նոր Ուղիում Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով կառուցվում են մանկապարտեզներ։ 90 տեղ–հզորությամբ մանկապարտեզների կառուցումը 70%–ով ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության կողմից, 30%–ը համայնքի մասնաբաժինն է։ Կառավարության միջոցներով՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում,...

Սեդրակ Թևոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առիթով 05.07.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով։ Ուղերձում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ 1995 թվականի հուլիսի 5-ին հայ ժողովուրդը ամրագրեց իր անկախ պետականության հիմքերը, այսօր էլ սահմանադրական բարեփոխումների փուլում ենք, իսկ մայր օրենքի լավարկումը, գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է յուրաքանչյուրիցս։ Պետք է շարունակենք...

Մեկնարկել է ամառային զորակոչը 24.06.2025
Արարատի մարզային զինկոմիսարիատից այսօր մեկնարկել է ամառային զորակոչը: Մարզի նորակոչիկներին ճանապարհելու է գնացել նաև մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Մարզի ղեկավարը տղաներին մաղթել է խաղաղ ծառայություն և կոչ արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու:

Ամառային դպրոց Մասիսում՝ ֆրանսերենով, արվեստով և զարգացման տեսլականով 24.06.2025
Հունիսի 9-ից 20-ը Մասիսի երիտասարդական կենտրոնում անցկացվել է երկշաբաթյա ամառային դպրոց, որի առանցքում էր ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի տարածումն ու խորացումը Մասիս քաղաքում։ Նախաձեռնությունն իրականացվել էր Մասիսի զարգացման հիմնադրամի և Ադիբեկյան բարեգործական հիմնադրամի կողմից, Արարատի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ։ Ամառային դպրոցի ծրագիրն ուղեկցվում էր ուղերձով՝ «զարգանալ, ստեղծել ու սիրել ֆրանսերենով»: Երեխաները մասնակցել են սպորտային, գեղարվեստական, ՏՏ և...

Մարզպետն այցելել է Պարույր Սևակում կառուցվող կրթահամալիր 19.06.2025
Մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր այցելել է Պարույր Սևակում կառուցվող կրթահամալիրի շինհրապարակ, հետևել ընթացող աշխատանքներին։ Կրթահամալիրը կառուցվում է Կառավարության միջոցներով՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։ Համալիրում գործելու է 144 տեղ –հզորությամբ դպրոց և 40 տեղ–հզորությամբ մանկապարտեզ։ Ծրագրի արժեքը 1 միլիարդ 697 միլիոն 829 հազար դրամ է։ Մարզի ղեկավարին հայտնել են, որ շինաշխատանքները նախատեսվում են ավարտել հաջորդ տարի։


