Նորություններ

Վարդաշեն համայնքում բուժամբուլատորիա է կառուցվել 01.12.2021
Վարդաշեն համայնքում կառուցվել և այսօրվանից շահագործման է հանձնվել բուժամբուլատորիա, որը ծառայելու է նաև Գետազատ և Մրգանուշ համայնքների բնակիչներին: Բնակիչների համար երկար տարիներ բարեկարգ բուժհիմնարկ ունենալու երազանքն իրականացվել է կառավարություն-մարզպետարան համագործակցության արդյունքում: Բուժամբուլատորիան տեղակայված է համայնքապետարանի առաջին հարկում: Նախկինում բուժամբուլատորիան գործում էր Գետազատ համայնքում և գտնվում էր անմխիթար վիճակում:

Բժշկական սաքավորումներ՝ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի կողմից 26.11.2021
Արարատի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակում UNICEF-ի հայաստանյան գրասենյակը Ճապոնիայի կառավարության աջակցությամբ մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին փոխանցելու նպատակով մարզպետարանին է հատկացրել առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ. Շարժական ուլտրաձայնային համակարգ - 2 հատ Պուլսոքսիմետր- 200 հատ Ձեռքի սարք՝ հեմոգլոբինի և հեմատոկրիտի մակարդակի որոշման համար - 40 հատ Բժշկական էլեկտրական կշեռք՝ մարմնի քաշի և հասակի...

Փոխմարզպետն այցելել է դարակերտցի 100-ամյա Հզնա Սարգսյանին 25.11.2021
Արարատի մարզպետարանի աշխատակիցները՝ փոխմարզպետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ այցելել են մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Հզնա Սարգսյանին, ով վերջերս է տոնել իր ծննդյան 100-ամյակը: Փոխմարզպետը մարզպետ Ռազմիկ Թևոնյանի անունից շնորհավորել է տիկին Հզնային, մաղթել քաջառողջություն, բարեկեցիկ կյանք՝ նրան փոխանցելով դրամական աջակցություն: Հզնա Սարգսյանն իր շնորհակալությունն է հայտնել մարզպետին և մարզպետարանի աշխատակիցներին ուշադրության համար: Նրա մաղթանքը մեկն է՝ երկիրը խաղաղ ապրի, հայրենիքի...

Փոխնախարարն ու մարզպետը Մասիս համայնքի աշխատակազմին են ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին 17.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սայեն Հայրապետյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար: ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր վերջինիս ներկայացրել են Մասիսի համայնքապետարանի աշխատակազմին: Փոխնախարարն ու մարզպետը շնորհավորել են Սայեն Հայրապետյանին և ընդգծել, որ համայնքի ծառայողները պետք է շարունակեն իրենց ամենօրյա աշխատանքը՝ հանուն համայնքի ու երկրի շենացման: Վերջիններս շնորհակալություն են հայտնել նաև համայնքի նախկին...
Տեղեկացում 16.11.2021
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 17:00-ին, Հովտաշեն համայնքում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստ:

Երասխում բացվել է Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի զոհված սպաների հուշարձանը 12.11.2021
Արարատի մարզի Երասխ համայնքում տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինուժի կողմից նախիջևանյան ուղղությունից Հայաստանի տարածքում խոցված ռուսական Մի-24 ռազմական ուղղաթիռի անձնակազմի զոհված երկու անդամների` ավագ լեյտենանտ Ռոման Վ. Ֆեդինի և մայոր Յուրի Վ. Իշչյուկի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Հուշարձանները կանգնեցվել են «ՄԻՐ» միջազգային հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Ռազմիկ...