Նորություններ

ԹԵԺ ԳԻԾ. կարևոր հեռախոսահամարներ 13.10.2020
Հայկական Զինված ուժերի վիրավոր և զոհված զինծառայոցների մասին տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով 1-28, 85-01, 85-03: Զինծառայողների կամ կամավոր զինվորագրվածների մասին տեղեկատվություն ստանալու համար Պաշտպանության նախարարության թեժ գիծ` 1 28, 8501, 8503: Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով: Հանձնաժողովը կգործի ՀՀ ՊՆ ռազմական...

Տեղեկացում 29.09.2020
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ համաձայն 27.09.2020 թվ. կառավարության 1586֊Ն որոշման՝ սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար. շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմերի համար՝ մինչև 48 տարեկան, կրտսեր սպայական կազմ (կապիտան ներառյալ)՝ մինչև 50 տարեկան և ավագ սպայական կազմ (մայոր, փոգնդապետ և գնդապետ)՝ մինչև 55 տարեկան:
Տեղեկացում 29.09.2020
Հոկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին, Այգավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու նիստ:
Հայտարարություն 29.09.2020
Հարգելի' հայրենակիցներ, Եթե ցանկանում եք նյութական աջակցություն ցուցաբերել Արցախին ու Պաշտպանության բանակին, ապա կարող եք զանգահարել ներքոնշյալ հեռախոսահամարներով, և մեր կոնտակտային անձինք կուղղորդեն ձեզ ճիշտ կազմակերպել գործընթացը. Մասիս ՝ Խորեն Արոյան /077-77-03-03/ Արտաշատ ՝ Արարատ Գոլեցյան /093-59-00-14/ Վեդի ՝ Տիգրան Վարդանյան /093-86-06-76/ Պարենային մթերքների, առաջին բուժօգնության, առաջին անհրաժեշտության և...

Արարատի մարզից հարյուրավոր քաղաքացիներ մեկնել են առաջնագիծ 28.09.2020
Արարատի մարզի ողջ տարածքում նույնպես հերթեր են՝ կապված հայտարարված պարտադիր զորահավաքի հետ: Արարատցի տղամարդիկ կանոնակարգված կերպով հերթագրվում են Արցախ մեկնելու համար: Այսօր էլ Արտաշատ և Մասիս քաղաքներից հարյուրավոր քաղաքացիներ ճանապարհ ընկան դեպի առաջնագիծ՝ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար: Տղաներին ճանապարհելու և քաջալերելու էր գնացել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Իր խոսքում մարզպետը շեշտել է՝ քաղաքացիներն այսօր գիտակցված են մեկնում Արցախ, իսկ թիկունքը՝առավել քան...

Հայտարարություն 27.09.2020
Հարգելի՛ արարատցիներ, ինչպես հայտնի է, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի ուղղությամբ, որոնք հետ են մղվում հայկական կողմից: Արարատի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Հիմա, առավել քան երբևէ, կարևոր է բոլորիս միասնականությունն ու աչալրջությունը: Խնդրում և հորդորում եմ` հետևել միմիայն պաշտոնական լրահոսին` զերծ մնալով ապատեղեկատվության տարածումից: Հավաստի տեղեկատվություն ստանալու համար օգտվեք հետևյալ պաշտոնական աղբյուրներից`...