Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելել է Արտաշատ համայնքի բնակավայրեր

Մարզպետն այցելել է Արտաշատ համայնքի բնակավայրեր 29.04.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանի, Տիգրան Պարսիլյանի հետ այցելել է Արտաշատ համայնքի Ջրաշեն, Բարձրաշեն և Լանջազատ բնակավայրեր։ Ջրաշեն և Լանջազատ բնակավայրերում մարզի ղեկավարը հետևել է Կառավարության սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզների ընթացքին։ Ներկայացվել է, որ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզներ են կառուցվում Արտաշատ համայնքի 7...

Տեղեկատվություն՝ փետրվարին և մարտին մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն՝ փետրվարին և մարտին մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 25.04.2025

Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի փետրվարին և մարտին գրանցվել է 187 ծնունդ՝ 104 տղա, 83 աղջիկ:

Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24.04.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի աշխատակիցներ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ քայլերթ են իրականացրել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Ներկաները եկեղեցու բակում տեղակայված խաչքար-հուշակոթողի դիմաց ծաղիկներ են խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Մարզպետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին

Մարզպետը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին 18.04.2025

 Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Դիլիջանում անցկացվող «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին: Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների...

Մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի ՋՕԸ–երի ղեկավարների հետ

Մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի ՋՕԸ–երի ղեկավարների հետ 17.04.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել մարզի Ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանն ու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Նիստին քննարկվել են ոռոգման սեզոնին ընդառաջ գարնան նախապատրաստական աշխատանքներին, ՋՕԸ-երի ընթացիկ գործունեությանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը ներկայացվել է, որ արդեն իսկ մեկնարկել է Վեդիի ջրամբարի առաջին ջրալցումը։ Ջրամբարում...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդիական Նոր տարվա կապակցությամբ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել եզդիական Նոր տարվա կապակցությամբ 16.04.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Տարիների ընթացքում հայ-եզդիական հարաբերություններն առավել ամրապնդվել են, միասին պատմական դժվարին օրեր ենք հաղթահարել, մեր ուրախությունն ու վիշտն ընդհանուր է, և ես ուզում եմ վստահ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20 18:59:32