Նորություններ

Առողջապահության նախարարն այցելել է «Արտաշատի» ԲԿ 22.11.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա և Արարատի մարզպետը հանդիպում են ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ։ Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին` նշելով, որ ընթանում է նաև իրավական գործընթաց։ «Ֆինանսական և...

Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի մարզում․ քննարկում Մարզպետի աշխատակազմում 21.11.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը հյուրընկալել է «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի թիմի ղեկավար Ստեֆան Ռոզնոուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանն ու Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Կտրակյանը։ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի...

Ուրցաձորում և Նոր Ուղիում մանկապարտեզներ են կառուցվում 19.11.2024
Համայնքների տնտեսական և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով Վեդի համայնքի Ուրցաձոր և Նոր Ուղի բնակավայրերում կառուցվում են մանկապարտեզներ։ Բնակավայրերից երկուսում էլ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Ուրցաձորում հիմնանորոգվում է նախադպրոցական ուսումնական հաստատության նախկին շենքը, որը վաղուց չէր գործում։ 4 խմբից բաղկացած, 120 տեղ հզորությամբ մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացվում է պետություն–համայնք համաֆինանսավորմամբ՝ 70%/30%...

Մարզի 52 դպրոցներում ստեղծվել են բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ 15.11.2024
Կառավարության ՝ ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի շրջանակներում Արարատի մարզի դպրոցներում ստեղծվել են բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ։ Մարզի 52 դպրոց արդեն իսկ համալրվել է համապատասխան սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և ուսումնական նյութերով, դասասենյակներն էլ վերանորոգվել են՝ ըստ անհրաժեշտության։ Նշենք, որ ուսուցիչներն առաջիկայում կմասնակցեն լաբորատոր նոր սարքավորումների օգտագործման կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացներին։

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը Ոսկետափում մասնակցել է եկեղեցու օծման արարողությանը 13.11.2024
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ ներկա է գտնվել Ոսկետափ բնակավայրում Սբ. Սահակ Սբ. Մեսրոպ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Մասյացոտն թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի։ Նորակառույց եկեղեցին կրում է Ս. Սահակ Կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոց վարդապետի անունները։ Սրբավայրը կառուցվել է Գորոյան եղբայրների բարերարությամբ, ճարտարապետը Հրաչյա Գասպարյանն է։

Արարատի մարզպետի աշխատակազմում հոկտեմբերին անցկացված քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է շուրջ 11 քաղաքացի։ Քաղաքացիներին ընդունել են մարզպետ Սեդրակ Թևոնյանն և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Քաղաքացիները դիմել են սոցիալական, գյուղատնտեսական, առողջական և այլ ոլորտներին վերաբերող հարցերով։ Հիշեցնենք՝ մարզպետ Սեդրակ Թևոնյանի մոտ քաղաքացիների ընդունելությունն անցկացվում է յուրաքանչյուր ամսվա երկրորդ և չորրորդ չորեքշաբթի օրը` ժամը 10:00-13:00։ Անհրաժեշտ է հերթագրվել...