Նորություններ
Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մեջ ներառվել է նաև դեղձը 13.02.2020
Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մեջ ներառվել է նաև դեղձը։ Այսուհետ վաղ ցրտահարությունից կապահովագրվի ինչպես ծիրանի ու խաղողի բերքը, այնպես էլ՝ դեղձինը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն Ազգային ժողովում ասել է, որ այս տիպի ապահովագրություն գյուղատնտեսները կարող են անել մինչև փետրվարի 21-ը՝ Արմավիրի և Արարատի մարզերում։ Կառավարությունը վճարում է ապահովագրության 60 տոկոսը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր...
Մարզի համայնքներում կտոնեն Տեառնընդառաջը 12.02.2020
Փետրվարի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը: Մարզի համայնքները նույնպես անմասն չեն մնա տոնակատարությունից: Տոնի առիթով միջոցառումներ են տեղի ունենալու հետևյալ համայնքներում՝ Փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին, Տեառնընդառաջի տոնակատարությունը կտոնվի Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում: Միջոցառմանը, օրվա խորհրդի համաձայն, կկատարվի նորապսակների օրհնության կարգ: Այնուհետև եկեղեցու բակում կվառվի ավանդական խարույկը, կհնչեն ազգային ուրախ երգ ու երաժշտություն,...
«Մոսկվայի տուն» կենտրոնն ու Արարատի մարզպետարանը կխորացնեն համագործակցությունը 12.02.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպել է Երևանում գործող «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի հետ: «Մոսկվայի տուն» կենտրոնը Արարատի մարզպետարանի խնդրանքով առաջիկայում ռուսերեն դասագրքեր կնվիրի մարզի Վերին Դվին և Դիմիտրով համայնքների երկու դպրոցներին, որտեղ կան նաև ռուսական ուսուցման դասարաններ, ինչի համար մարզպետը շնորհակալություն է հայտնել կենտրոնի տնօրենին: Ի թիվս մի շարք այլ հարցերի, վերջիններս քննարկել...
Հանրային քննարկում՝ Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման նախագծի վերաբերյալ 11.02.2020
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ 2020 թվականի փետրվարի 19-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի վարչական շենքում (Կենտրոնական հրապարակ թիվ 4) տեղի կունենա Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին հանրային քննարկում): Քննարկումը բաց է բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Մասիսի...
ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ հաստատվեց սպանդանոցների կառուցման համար տրամադրվող պետական աջակցության վերաբերյալ որոշումը: Մասնավորապես՝ որոշվեց, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն: Առաջինը՝ շարժական սպանդանոցների ֆինանսավորում, երկրորդ՝ միս տեղափոխող մեքենաների համար...
Մարզի որոշ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են 07.02.2020
Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում Արարատի մարզի երկու ճանապարհահատվածներում՝ Տ-2-38-Այգեզարդ (2.1 կմ) և Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ)‚ շարունակվում են վերականգնման աշխատանքները։ Նշված ճանապարհահատվածների վերականգնումը կավարտվի 2020թ. ընթացքում։ Այս ծրագրի շրջանակներում 2019 թվականին հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել Արարատի մարզի հետևյալ ճանապարհահատվածները՝ - Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4...