Նորություններ
Տեղեկացում 28.04.2020
Ապրիլի 29-ին, ժամը 10:00-ին,Դարբնիկի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստը:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն օգնություն է տրամադրել Արարատի մարզի բնակիչներին 23.04.2020
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Արարատի մարզպետարանի աջակցությամբ Արտաշատ քաղաքի և 36 համայնքների միայնակ տարեցներին և խոցելի ընտանիքներին բաժանել է առաջին անհրաժեշտության 418 սննդի փաթեթ։ Փաթեթներն ընտանիքներին են հասցրել մարզի կամավորները։ Առաջիկայում ընկերությունն օգնություն կտրամադրի նաև մարզի մյուս տարածաշրջանների անապահով ընտանիքներին։
Տեղեկացում 23.04.2020
Ապրիլի 27-ին, ժամը 12:00-ին,Զորակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստը:

Հաշվետվություն՝ Արարատի մարզի համայնքներում ստացված նվիրատվությունների վերաբերյալ 21.04.2020
Ներկայացնում ենք համայնքների կողմից տրամադրված տեղեկատվություն՝ վերջին շաբաթների ընթացքում մարզում անհատների և կազմակերպությունների կողմից արված նվիրատվությունների վերաբերյալ։ ✅Արտաշատի «Պրոֆշին» շինանյութի խանութների ցանցը սննդի փաթեթներ է տրամադրել Արտաշատ քաղաքի դժվարին կացության մեջ հայտնված 20 ընտանիքների: Փաթեթներում եղել է քաղցրավենիք, մակարոն, ալյուր, ձեթ, յուղ, բրինձ, շաքարավազ։ Փաթեթները շահառուներին են հանձնել համայնքապետարանի աշխատակիցները: ✅ Ադիբեկյան...

Այգեզարդում ավարտվել են փողոցների ասֆալտապատման աշխատանքները 21.04.2020
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Այգեզարդ համայնքում ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները (2.1 կմ)։ Համայնքի փողոցները հիմնանորոգվել են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։ Նշենք, որ այս պահին ընթացքի մեջ է Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ) ճանապարհահատվածի ասֆալտապատումը, որը նույնպես շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների ընթացքում։ Այս տարի...

Վերջին տվյալներով՝ մարզում 233 վարակակիր կա 21.04.2020
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է։ Առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։ Մնացեք տանը Սահմանափակեք շփումները Հետևեք անձնական հիգիենային Առողջ եղեք


