Նորություններ

Հունվարին մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող ԲԿ-ներում ծնվել է 124 երեխա 21.02.2020
Արարատի մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում 2020 թվականի հունվար ամսին ծնվել է 124 երեխա, որից՝ 53 տղա և 71 աղջիկ:

Վերանորոգվում են Դվինի միջնակարգ դպրոցի սանհանգույցները 20.02.2020
Դվինի միջնակարգ դպրոցում ընթանում են շինարարական աշխատանքներ: Վերանորոգման փուլում գտնվող երկու սանհագնույցները նախատեսված են իգական և արական սեռի աշակերտների համար: Աշխատանքներն իրականացվում են բացառապես դպրոցի խնայողությունների հաշվին: Ծրագրի համար ծախսվել է 4 մլն. 600 հազ. դրամ:

Դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մարզից կմասնակցի 75 աշակերտ 19.02.2020
Ամփոփվել են հունվարի 25-ից փետրվարի 13-ը ընկած ժամանակահատվածում անցկացված դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները: 16 առարկաների շրջանակներում անցկացված օլիմպիադայի վերոնշյալ փուլին մասնակցել է 416 աշակերտ, այս տարի ակտիվ մասնակցություն է գրանցվել հատկապես «Հայոց լեզու», «ՆԶՊ», «Ռուսաց լեզու» և «Անգլերեն» առարկաներից: Փետրվարի 22-ին մեկնարկելիք հանրապետական փուլում գիտելիքները դրևորելու համար երաշխավորվել է բարձր...

Վեդու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներն անակնկալ այցելեցին Արարատի մարզպետին և նրան գիրք նվիրեցին 19.02.2020
Այսօր Վեդու թիվ 1 հիմնական դպրոցի երկու աշակերտներ անակնկալ այցելեցին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին: Աշակերտները Գիրք նվիրելու օրվա առիթով մարզպետին նվիրեցին Գրիգոր Նարեկացու գիրքը: Մարզպետն էլ իր կողմից դպրոցին նվիրեց «Հայ քնարերգության ընտրանի» և Արտակ Համբարձումյանի հեղինակած «Սպասիր ինձ,տեր...» գրքերը:

Կառավարության անդամները գրքեր են նվիրել Արմաշի գրադարանին 19.02.2020
Այսօր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, տարիներ շարունակ օրը նշանավորվում է նաև գիրք նվիրելով։ Տոնի առիթով Կառավարության անդամները գրքեր են նվիրել Արարատի մարզի Արմաշ համայնքի գրադարանին, որոնք համայնքին են փոխանցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Արմաշի գրադարանին գրքեր են նվիրել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արտակարգ...

Արարատի մարզպետն ընդունել է ԵԱ ոսկե մեդալակիր Գևորգ Ղարիբյանին 18.02.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Գևորգ Ղարիբյանին, ով Արարատի մարզի Խաչփար համայնքից է: Մարզպետը պատվոգիր է հանձնել մարզիկին, շնորհավորել և շնորհակալություն հայտնել նման կարևոր հաղթանակի համար: Գարիկ Սարգսյանը չեմպիոնի հետ քննարկել է նաև ոլորտում առկա խնդիրները՝ վստահեցնելով, որ մարզային իշխանությունները միշտ պատրաստակամ են աջակցել մարզում սպորտի զարգացմանն ու ակտիվացմանը: Հիշեցնենք, որ 60 կգ քաշային Գևորգ...