Նորություններ

Հանդիպում մարզի ֆերմերների հետ 24.01.2020
Արարատի մարզպետարանում այսօր հրավիրվել էր քննարկում մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների մասնակցությամբ, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մասնաճյուղի պետ Արմեն Համբարձումյանը: Ինչպես հայտնի է՝ Կառավարությունը որոշել է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը։ Մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային...

Նշվել է Պարույր Սևակի 96-ամյակը 24.01.2020
Հայ մեծանուն բանաստեղծ, գրող, գրականագետ Պարույր Սևակն այսօր կդառնար 96 տարեկան: Պարույր Սևակի տուն-թանգարանում ավանդույթի համաձայն նշվել է գրողի ծննդյան օրը: Ցերեկույթին մասնակցել են Արարատի մարզպետարանի աշխատակիցները, արվեստագետներ, համայնքի բնակիչներ: Նախքան միջոցառումները սկսվելը՝ ներկաները ծաղիկներ են խոնարհել Սևակի շիրիմին, վերհիշել բանաստեղծի կյանքի պատմությունն ու ստեղծագործությունները: Այնուհետև իրենց ելույթներով հանդես են եկել Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի...

ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային ծառայությունների գործունեության ամփոփում 23.01.2020
ՀՀ Արարատի մարզպետարանում այսօր կայացել է Արտակարգ իրավիճակների նախարարության՝ Արարատի մարզում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում 2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԻՆ ենթակայությամբ գործող տարածքային ծառայությունների պատասխանատուները,...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Սերգեյ Ատոմյանը, Սեդրակ Թևոնյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները երեկ հանդիպել են Կառավարության որոշումից դժգոհ անասնապահների հետ: Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից: Մարզպետն ու պատգամավորները լսել են ցուցարարների բողոքները, ներկայացրել հնարավոր լուծումները: Լրագրողների հետ զրույցում...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի անելիքները և ընթացիկ խնդիրները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է, որ 2020 թվականը պատշաճ ժամանակ է՝ տարածքային զարգացման ավելի թիրախային հարցեր լուծելու համար: «Այս առումով, իմ կարծիքով, մենք ոչ թե գտել ենք, այլ կողմնորոշվել ենք, թե ինչ բանաձևով պետք է իրականացնենք տարածքային...

Արտաշատի պոլիկլինիկան կվերանորոգվի 21.01.2020
Արտաշատի պոլիկլինիկան առաջիկայում կվերանորոգվի, ինչպես տարեվերջյան ասուլիսի ժամանակ նշել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Շենքը կբարեկարգվի բացառապես Արտաշատի ԲԿ-ի միջոցներով: Բուժհաստատության շենքային պայմաններին ծանոթանալու համար էլ մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է Արտաշատի պոլիկլինիկա: Առաջիկայում կկազմվի նախագծանախահաշվարկ, որից հետո մրցույթ կանցկացվի և կսկսվեն շենքի վերանորոգման աշխատանքները՝ փուլային եղանակով: Գարիկ Սարգսյանը նշել է,...