Նորություններ

Թառափի միջազգային հետազոտական ինստիտուտի պատվիրակությանը Արարատի մարզում է 19.07.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնակատար Հոսեին Ամիդիին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Մոհսեն Ռահիմիին և երկօրյա այցով մարզում գտնվող Թառափի միջազգային հետազոտական ինստիտուտի պատվիրակությանը: Վերջիններս մարզում են ձկնաբուծական ոլորտում ուսումնասիրություններ կատարելու և համագործակցության նոր եզրեր ստեղծելու նպատակով: Մարզպետը ողջունել է հյուրերի այցը Արարատի մարզ՝ նշելով,...

Արարատի մարզում է իրանական պատվիրակությունը 19.07.2019
Երկօրյա այցով Արարատի մարզում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Թառափի միջազգային հետազոտական ինստիտուտի պատվիրակությունը երեկ այցելել է մարզի տարբեր համայնքների ձկնաբուծարաններ։ Հայկական ձկնարտադրության ոլորտում ուսումնասիրություններ կատարելու և հեռանկարային համագործակցություն սկզբնավորելու նպատակով հյուրերը շրջել են Սայաթ֊Նովայի, Հայանիստի, Նորամարգի ձկնաբուծարաններում, ծանոթացել են ձկների բուծման տեխնոլոգիաներին, հետևել աշխատանքների իրականացման ընթացքին։ Իսկ այսօր պատվիրակները...

Շարունակվում է Սիս ճանապարհի ասֆալտապատումը 19.07.2019
Այսօր մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել են Սիս համայնք, ուր ՀՀ կառավարության որոշմամբ մեկնարկել է համայնք մտնող գլխավոր ճանապարհի հիմնանորոգումը։ Ընդհանուր առմամբ հիմնանորոգվելու է 2կմ ճանապարհահատված։ Ասֆալտապատման ու հարդարման աշխատանքները միասին կավարտվեն սեպտեմբերի վերջին։

Մարզպետը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով մեկնարկած աշխատանքներին 18.07.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շրջել է մարզի Դիմիտրով, Ազատավան, Լուսառատ համայնքներում, որտեղ մեկնարկել են 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերը: Դիմիտրովում ընթացքի մեջ են համայնքի փողոցների ասֆալտապատման աշխատանքները, այստեղ առաջիկա օրերին կմեկնարկի նաև մանկապարտեզի վերանորոգումը: Ազատավան համայնքն այս տարի արդեն մանկապարտեզ կունենա, շինարարական աշխատանքները բուռն ընթացի մեջ են, այն նախատեսվում է շահագործման հանձնել աշնանը: Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է նաև Լուսառատի...

Արարատի մարզպետը մասնակցել է նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը 17.07.2019
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցությանը, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարար Պապիկյանն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել համայնքների կողմից եկամուտների հավաքագրման ծավալները, համաձայն որի՝ 2019թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համայնքների սեփական եկամուտների գծով հավաքագրումներն աճել են 2 մլրդ 960 միլիոն դրամով կամ 3,6...

Հունիսին մարզում ծնվել է 187 երեխա 17.07.2019
ՀՀ Արարատի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ հունիսին մարզի ծննդատներում լույս աշխարհ է եկել 178 երեխա՝ 86 տղա, 92 աղջիկ: