Նորություններ

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԱՄՌԱՆ ՇՈԳԻՆ 26.06.2019
Ամառային եղանակը մարդու օրգանիզմի վրա իր բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Ուլտրամանուշակագույն ճառագայթման հիմնական աղբյուրն արևի...

Ցուցումներ դեղորայքային թունավորումներից խուսափելու համար 26.06.2019
Դեղորայքային թունավորումների հիվանդացության 2018թ. ցուցանիշը Արարատի մարզում գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը 1.4 անգամ: Դեղորայքային թունավորման դեպքերն արձանագրվել են հիմնականում ծնողի անուշադրության (35.7%), ինքնաբուժման (36.7%) և ինքնասպանության փորձի (15.4%) հետևանքով: Արձանագրված դեպքերի մնացած մասը պայմանավորված է հետաքրքրասիրության, գերդոզավորման, ոչ ճիշտ պահպանման, հղիության ընդհատման, կողմնակի ազդեցությունների և այլ պատճառներով։ 2018թ. արձանագրված դեղորայքային...

Մարզպետ Գարիկ Սարգսյանը համայնքներում ծանոթացել է ջրամատակարարման խնդրին 26.06.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է մարզի Փոքր Վեդի և Վանաշեն համայնքներ՝ տեղում ծանոթանալու ջրամատակարարման խնդրին։ Վերջինս հանդիպումներ է ունեցել համայնքապետերի և բնակիչների հետ։ Վանաշենում այսօր արդեն ջրամատակարարման խնդիրը լուծվել է։ Երասխ համայնքում ևս այդօրինակ խնդիր կար․ այստեղ հարցին նույնպես լուծում է տրվել։ Ինչ վերաբերում է Փոքր Վեդի համայնքին, ապա հայտնում ենք, որ այդ և Լուսառատ գյուղը սնուցող ջրամբարից դեպի համայնքներ դուրս է գալիս 30 լիտր/վայրկյան ջուր, որով հնարավոր...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը մասնակցել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և պաշտոնատար այլ անձինք։ Զբոսայգին և մարզահամալիրը կառուցվել են Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA...

Քաղցրաշեն համայնքում իրականացվում են խմելու ջրագծերի փոխարինման աշխատանքներ 25.06.2019
Հրատապ լուծում պահանջող ծրագրով Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի Ներսիսյան, Սունդուկյան, Ավ. Իսահակյան փողոցներում այս պահին իրականացվում են խմելու ջրագծերի փոխարինման աշխատանքներ: Ջրագծերը վթարային վիճակում էին: Ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլն 500 հազար ՀՀ դրամ է, որից 2 մլն 634 հազար ՀՀ դրամը հատկացրել է պետությունը, 866 հազար ՀՀ դրամը՝ համայնքը: Հունիսի 20-ին մեկնարկած շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել մեկ ամսից:

Ոռոգման ջրագծի կապիտալ նորոգման աշխատանքներ Նոր Կյուրինում 24.06.2019
400 մմ տրամաչափով երկաթե խողովակների տեղադրում՝ 850 մ երկարությամբ . Նոր Կյուրին համայնքում ընթանում է տնամերձ հողամասերը սնուցող ոռոգման ջրագծի կապիտալ նորոգում: Դեռևս անցյալ դարի 80-ական թթ. կառուցված ջրագծի բետոնե խողովակների փոխարինումը նորերով իրականացվում է հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրով: 38 մլն 852. հազ դրամ նախահաշվային արժեքով ծրագրի աշխատանքները մեկնարկել են մայիսի կեսերին, կավարտվեն 5 ամիս անց: