Նորություններ

Վարպետության դաս.երբ նկարում են կանայք 07.03.2019
Կանանց տոնի կապակցությամբ մարտի 9-ին Մասիսի երիտասարդական կենտրոնը (ՄԵԿ-ը) կազմակերպում է վարպետության դաս, որտեղ կանայք և աղջիկները կարող են նկարել ու վայելել գեղեցիկ երաժշտություն: Ջազային երաժշտություն, գինի, ներկեր, վրձիններ, ծաղիկներ: Ամեն ինչ պատրաստ է հոգեպես լցվելու և կյանքին տարբեր գույներով նայելու համար: Սպասվում են նաև անակնկալներ

Կայացավ <<Զվարթնոց>> հայ երգի մրցույթ- փառատոնի մարզային փուլը 07.03.2019
2012 թվականից սկսած << Զվարթնոց Վերածննդի >> հիմնադրամն անց է կացնում հայ երգի մրցույթ - փառատոն՝ նպատակ ունենալով պրոպագանդել կոմիտասյան անաղարտ երաժշտությունը , ոչ ֆորմալ կրթությամբ ու մեթոդներով հայ երիտասարդների մեջ արմատավորել ազգային մշակույթը : Մրցույթ - փառատոնի նախորդ տարիների լավագույն մասնակիցներից ձևավորված <<...

Բաց դռների օր Դալարում 06.03.2019
<<Արտաշատ>> իրավապաշտպան բարեգործական կազմակերպությունն օրերս կյանքի է կոչել հերթական բարեգործական ծրագիրը. Երևանի բժշկական կենտրոններից ժամանած ակնաբույժները, ոսկրաբաններն ու քիթ-կոկորդ-ականջաբանները Դալար համայնքի բուժամբուլատորիայում անվճար հետազոտել են Արտաշատի, Դալարի և շրջակա համայնքների շուրջ 70 քաղաքացու: Բարեգործական ծրագրի ավարտին ակնաբան-վիրաբույժ Վարազդատ Սեյրանյանը ակցիայի մասնակից զոհված ազատամարտիկների ու զինծառայողների...

Կարևոր տեղեկություն արտահանողների համար 06.03.2019
ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝ - ծագման երկիրը, - ապրանքի անվանումը, - արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության), - արտահանողի անվանումը և հասցեն, - ստացողի անվանումը և հասցեն, - պահման ժամկետը, ջերմաստիճանը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. ...

Մարզպետ Գարիկ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին 05.03.2019
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված արարողությանը: Արարատի մարզպետը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Մարզպետ Սարգսյանը զինվորական պանթեոնում նաև ծաղիկներ է դրել Հայրենիքի անկախության...
Տեղեկացում 04.03.2019
Մարտի 5-ին, ժամը 16:00-ին, Հովտաշենի համայնքապետարանում անցկացվելու է Հովտաշեն համայնքի ավագանու արտահերթ նիստ: ********** Մարտի 5-ին, ժամը 11:00-ին, Նորաշենի համայնքապետարանում անցկացվելու է Նորաշեն համայնքի ավագանու հերթական նիստը: ************** Մարտի 11-ին, ժամը 11:30-ին, Պարույր Սևակի համայնքապետարանում անցկացվելու է Պարույր Սևակ համայնքի ավագանու հերթական նիստը: