Նորություններ
Արաքսավանի և Նոր Ուղու դպրոցները կանցնեն ջեռուցման նոր համակարգի 30.01.2019
ՀՀ կառավարության 2018 թվականի N 1073-Ն որոշմամբ ՀՀ Արարատի մարզպետարանին առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների համար հատկացված գումարներով այս պահին Արաքսավան և Նոր Ուղի համայնքների միջնակարգ դպրոցներում ընթանում են ջեռուցման համակարգի տեղակայման աշխատանքներ: Արաքսավանի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի տեղակայման համար կհատկացվի 13 մլն դրամ, Նոր Ուղու միջնակարգ դպրոցի համար ՝ 9 մլն 500 հազար դրամ: Ներկայումս երկու...
Պարզաբանում 29.01.2019
27.01.2019թ. «hraparak.am» կայքում զետեղված «ԵԹԵ ՄԵԶ ԼՍՈՒՄ ԵՔ, ՕԳՆԵՔ. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ» հոդվածի կապակցությամբ Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ մինչ Արարատի մարզպետին տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելը, Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչ Արկադի Թադևոսյանը եղել է մարզպետարանում, հանդիպել մարզպետի տեղակալի հետ, որից հետո վերջինս այցելել է Թադևոսյանների կացարան ու ծանոթացել պայմաններին:...
Հայոց բանակը 27 տարեկան է 29.01.2019
Հունվարի 28-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Արարատ քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ մասնակցել է Հայոց բանակի 27-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Շնորհավորելով հաղթանակած բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ՝ մարզի ղեկավարը զինվորներին ու սպայական անձնակազմին մաղթել է խաղաղ և անփորձանք ծառայություն, անկոտրում կամք ու կորով: Տոնական օրվա շրջանակներում Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հրավերով Արարատի մարզպետը նաև մասնակցել է Արենի համայնքի Ռինդ...
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 27.01.2019
Հարգելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի օրվա կապակցությամբ, որը յուրաքանչյուր հայ նշում է հպարտորեն ու արժանապատվությամբ: Տարբեր ժամանակաշրջաններում մեր առջև ծառացած փորձությունների դեմ մեկ բռունցք դարձած մեր ժողովուրդը միևնույն ժամանակ խաղաղասիրությամբ է դիմադրել ճակատագրի հարվածներին՝ շարունակելով արարել, ստեղծագործել ու ապրեցնել։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց կյանքն են դրել բանակի կայացմանն ու ապահովել մեր սահմանների անառիկությունը՝ մեր հերոս...
Հանրային քննարկում Շաղափ վարչական շրջանում 25.01.2019
Օրեր առաջ Արարատի մարզպետարան այցելած շաղափցիների կողմից բարձրացված մի շարք հարցերի հետքերով այսօր մարզպետ Գարիկ Սարգսյանը եղել է մարզի միակ խոշորացված համայնքի՝ Ուրցաձորի մեջ մտնող Շաղափ վարչական շրջանում։ Շաղափի բնակիչներն իրենց դժգոհությունն էին հայտնել խոշորացման իրողության և այլ երևույթների դեմ՝ շեշտելով, որ շաղափցին լիարժեք մասնակցություն չի ունենում տեղական ինքնակառավարմանը։ Մասնակցելով բարձրացված հարցերի լուծման համար Շաղափում այսօր հրավիրված հանրային քննարկմանը՝ մարզպետը...
Տեղեկացում 25.01.2019
Հունվարի 29-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Զորակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ: Հունվարի 29-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արարատի մարզի Մրգավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Հունվարի 29-ին, ժամը 14:30-ին, ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Հունվարի 30-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Քաղցրաշենի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:...