Նորություններ
Հանդիպում ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ 03.11.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ։ Մարզի ղեկավարը մեծ պատիվ է համարել հերոս տղաների ծնողներին ընդունելը, ապա շնորհակալություն հայտնել անձնազոհ ու հայրենասեր զավակներ դաստիարակելու համար։ Մտերմիկ զրույցի ընթացքում զինվորների ծնողները խոսել են քառօրյայի ընթացքում իրենց զավակների սխրանքների, մինչ բանակ զորակոչվելը նրանց նախասիրությունների մասին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել...
Արարատի մարզպետը հանդիպել է <<Էգրիքալչուրալ թեքնոլոջիզ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ 03.11.2018
Normal 0 false false false RU X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4...
Արմաշում կառուցվում է խմելու ջրավազան 02.11.2018
Առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված պետական հրատապ ծրագրով Արմաշում կառուցվում է խմելու ջրավազան, որի շահագործումից հետո համայնքի բնակիչները կապահովվեն խմելու ջրով։ 16 մլն արժողությամբ ծրագիրը ենթադրում է բնահողի մշակում, միաձույլ կոնստրուկցիաների տեղակայում ու ջրամեկուսացում, ինչպես նաև դատարկման և ավելցուկային ջրերի հեռացման համար նախատեսված ջրագծի տեղակայում։
Գարիկ Սարգսյանն այցելել է <<Ուզբեկ տեքստիլ Գրուպ>> ՍՊԸ-ի կողմցի կառուցվող արտադրամաս 01.11.2018
Հայանիստում իրագործվելու է նոր բիզնես ծրագիր <<Ուզբեկ տեքստիլ Գրուպ>> ՍՊԸ-ի կողմից: Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է ընկերության կողմից կառուցվող արտադրամաս։ Ընկերությունն իրականացնելու է բամբակի աճեցում, մշակում, բամբակի կորիզից ձիթայուղի ստացում, բամբակի օգտագործում տեքստիլ արտադրության մեջ։ Ընկերության ղեկավար Գագիկ Խաչիկյանն այցի ընթացքում մարզի ղեկավարին է ներկայացրել ծրագրային փաթեթն ու շեշտել, որ աշխատանքների ավարտից, արտադրամասի...
Խմելու ջրագծի անցկացում Հայանիստ համայնքում 01.11.2018
Խմելու նոր ջրագծի անցկացման աշխատանքներին հետևելու համար այսօր Արարատի մարզպետը եղել է Հայանիստ համայնքում։ 3 կմ երկարությամբ խողովակաշարի տեղակայման արդյունքում համայնքի 171 տնտեսություն ունեցող Գետաշեն թաղամասում լուծվելու է խմելու ջրի խնդիրը։ Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման և 10 մլն 500 հազ. արժողությամբ հրատապ ծրագրով իրականացվող ջրագծի անցկացման աշխատանքները նախատեսվում է ավարտել նոյեմբերի վերջին։
Վոլեյբոլի մարզադաշտի բացում Բուրաստան համայնքում 31.10.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկա է եղել Բուրաստան համայնքի վոլեյբոլի մարզադաշտի բացման արարողությանը։ Մարզադաշտի կառուցումը կյանքի է կոչվել համայնքի ֆինանսավորմամբ՝ 2017-2021թթ. զարգացման հնգամյա ծրագրի շրջանակներում, որ ենթադրում է համայնքի սեփականություն հանդիսացող կոմունալ ենթակառուցվածքների պահպանում, համայնքի մարզական կյանքի ակտիվացում։ Մարզադաշտի բացումից հետո այստեղ նախատեսվում է անցկացնել վոլեյբոլի համայնքային ու միջհամայնքային մրցաշարեր: