Նորություններ
Մաքուր տուն՝ տնից դուրս․ համապետական շաբաթօրյակ սեպտեմբերի 8-ին 06.09.2018
«Մաքուր տուն՝ տնից դուրս» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում կանցկացվի համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, ամբարձիչ մեքենաներ,...
Արարատի մարզի բժշկական հաստատություններում օգոստոսին ծնվել է 173 երեխա 05.09.2018
Ըստ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալների՝ մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում օգոստոս ամսին ծնվել է 173 երեխա։ Մասնավորապես, Արտաշատի ԲԿ-ում ծնվել է 32 երեխա (16 տղա, 16 աղջիկ), Վեդու ծննդատանը՝ 70 երեխա (38 տղա, 32 աղջիկ), Մասիսի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 35 երեխա (147 տղա, 18 աղջիկ), Արարատի ԲԿ-ում՝ 36 (21 տղա, 15 աղջիկ)։
Խորհրդակցություն՝ համապետական շաբաթօրյակին ընդառաջ 05.09.2018
Սեպտեմբերի 8-ին կայանալու է համապետական հերթական շաբաթօրյակը, որն Արարատի մարզում պատշաճ կերպով կազմակերպելու համար մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարությամբ արդեն իսկ ստեղծվել է հանձնաժողով՝ կազմված մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և մարզում տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներից: Սեպտեմբերի 5-ին Արարատի մարզպետարանում կայացել է վերոհիշյալ հանձնաժողովի նիստը՝ մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանի գլխավորությամբ: Շաբաթօրյակի...
Սեպտեմբերի 8-ին կայանալու է համապետական հերթական շաբաթօրյակը: Գյուղական և քաղաքային համայնքներում շաբաթօրյակը պատշաճ կերպով կազմակերպելու համար Արարատի մարզպետարանի կողմից կազմված նախնական սխեմաներում հստակ տեղեկատվություն է պարունակվում այն մասին, թե յուրաքանչյուր համայնքում ինչ ծավալի աղբ է կուտակված, ինչ աշխատանքներ են տարվելու աղբամաքրման ուղղությամբ, որ գերատեսչություններն են մանակցելու շաբաթօրյակին ։ Մանրամասները՝ ստորև
Արարատի մարզպետի այցը Երասխ և Պարույր Սևակ համայնքներ 04.09.2018
Համայնքներում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և իրատեսական լուծման ուղիներ փնտրելու նպատակով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին եղել է սահմանամերձ Երասխ և Պարույր Սևակ համայնքներում։ Առաջինը կանգ առնելով Երասխ համայնքում՝ Գարիկ Սարգսյանը համայնքի ղեկավար կազմի, ազգաբնակչության հետ քննարկել է սահմանապահ համայնքում առկա խնդրահարույց հարցերը։ Ոռոգման համակարգի վերանորոգման, մշակովի հողատարածքների ավելացման, հակակարկտային համակարգի բարելավման, մանկապարտեզի կառուցման հարցերի...
Տեղեկացում 04.09.2018
Սեպտեմբերի 5-ին , ժամը 10:00-ին, Ղուկասավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 6-ին , ժամը 18:00-ին, Արգավանդի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 6-ին , ժամը 18:00-ին, Արևշատի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 6-ին , ժամը 11:00-ին, Վարդաշենի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 7-ին...