Նորություններ

Արարատի մարզում անցկացվել է փողային նվագախմբերի ամենամյա շքերթ-փառատոն 30.09.2018
ՀՀ ԿԳՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 30-ին Արարատի մարզում անցկացվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-ամյակին նվիրված ՀՀ փողային նվագախմբերի հերթական 14-րդ շթերք-փառատոնը, որի նպատակն է նպաստել պատանիների և աղջիկների գեղագիտական և հայրենասիրական դաստիարակությանը, աջակցել փողային նվագախմբերի զարգացմանը,խթանել նոր նվագախմերի ստեղծումը: Ամենամյա փառատոնի կազմակերպմանը այս տարի միացել է Հայաստանի Երաժշտական...

Կայացել է մարզխորհրդի հերթական նիստը 29.09.2018
Սեպտեմբերի 28-ին կայացել է մարզխորհրդի հերթական նիստը,որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Բացելով նիստը՝ մարզպետը ողջունել է ներկաներին և ներկայացրել օրակարգը: Առաջինը զեկույցով հանդես է եկել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Վանիկ Սանոյանը՝ ներկայացնելով մարզում բերքահավաքի ընթացքի և մթերումների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնի պետը տեղեկացրել է, որ մարզպետարանի և գյուղատնտեսության ոլորտը սպասարկող...

Այգեզարդում նշել են համայնքի հիմնադրման 190- ամյակը 27.09.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել է Այգեզարդում կայացած տոնակատարությանը, որ նվիրված էր համայնքի հիմնադրման 190-ամյակին։ 190 տարիների ընթացքում Անաստասավան, Դարղալու, Դարիդաղի և այլ անվանումներով հայտնի համայնքում ապրող այգեզարդցիների նախնիները գաղթել են Պարսկաստանի Խոյ և Սալմաստ նահանգներից: Տոնակատարությունը բաղկացած էր միջոցառումների շարքից. գյուղի պատմությունը ներկայացնող լուսանկարների հավաքածուն, մեծահասակների ու դպրոցի սաների ձեռքի աշխատանքները ներառող ցուցահանդեսը,...

Շտապ օգնության մեքենաներ մարզի բժշկական կենտրոններին 27.09.2018
Արարատի մարզի 4 բժշկական կենտրոնները վերազինվել են Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ օգնության մեքենաներով: Այսօր Արարատի մարզպետն այցելել է Մասիսի, Արտաշատի, Վեդու, Արարատի ԲԿ-ներ և ուսումնասիրել կենտրոններին տրամադրված շտապ օգնության գծային մեքենաներն ու ռեանիմոբիլները: Բաշխման արդյունքում Մասիսի ԲԿ-ին տրամադրվել է շտապ օգնության 2 գծային մեքենա և 1 ռեանիմոբիլ, Արտաշատին՝ 3 գծային մեքենա և 1 ռեանիմոբիլ, Արարատի ու Վեդու կենտրոններին՝ համապատասխանաբար...
Տեղեկացում 27.09.2018
Սեպտեմբերի 28-ին , ժամը 16:00-ին, Ոստանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հոկտեմբերի 1-ին , ժամը 14:00-ին, Սիսավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հոկտեմբերի 2-ին , ժամը 11:00-ին, Նոր Կյուրինի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հոկտեմբերի 2-ին , ժամը 15:00-ին, Եղեգնավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ 26.09.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Խորհրդակցության օրակարգում ներառված են եղել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, հակակարկտային կայանքների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման...


