Նորություններ

Արարատի մարզում ընթանում է պարարտանյութերի բաշխում 14.03.2018
Դեռևս փետրվարի 2-ից Արարատի մարզում սկսվել է մարզին հատկացված ազոտական պարարտանյութի հերթական խմբաքանակի բաշխումը: Ըստ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է ներկայացվել մարզի տարբեր համայնքներից ստացված հայտերի 2468 տ. ազոտական, 179տ. ֆոսֆորական, 175տ. կալիումական, 31 տ. Ն-Ֆիքս-Ջի պարարտանյութի պահանջարկ: Մինչ այժմ ներկրվել է 200 տոննա ազոտական պարարտանյութ, որը և բաշխվել է մի շարք համայնքների հողօգտագործողներին:...

Ամփոփվել են <<Սարդարապատից Արցախ>> մրցույթի մարզային փուլի արդյունքները 13.03.2018
Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից ամփոփվել են Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված խոշոր միջոցառումների շրջանակներում կրթական հաստատություններում հայտարարված <<Սարդարապատից Արցախ>> խորագրով համահայկական շարադրության և նկարչության մրցույթի մարզային փուլի արդյունքները։ Մրցույթի արդյունքների ամփոփման համար նախապես կազմվել է նկարիչներից և կրթության բնագավառի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, ինչպես նաև...

Դպրոցականների սպորտլանդիայի Արտաշատի տարածաշրջանային փուլին մասնակցել են 15 դպրոցների թիմեր 13.03.2018
Այսօր՝ մարտի 13-ին, Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող Սպորտլանդիայի տարածաշրջանային փուլը, որին մասնակցել են Արտաշատ քաղաքի և հարակից համայնքների դպրոցների 15 թիմեր (Արտաշատ թիվ 4, Արտաշատ թիվ 2, Վարդաշեն, Վ.Արտաշատ, Բաղրամյան, Մրգավետ, Մասիս, Լանջազատ, Այգեստան, Գետազատ, Այգեզարդ, Դիմիտրով, Նշավան,. Հնաբերդ, Հովտաշեն): ՀՀ սպորտի և երիտասարդության...

Հանրային լսում Արարատի մարզպետարանում 12.03.2018
ՀՀ Արարատի մարզպետարանում կազմակերպվել էր հանրային լսում <<Ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի>> շրջանակներում իրականացվող Արտաշատի մայր ջրանցքի վերականգնման նախագծի վերաբերյալ։ Իրականացվող աշխատանքների պատվիրատուն է ՀՀ ՋՏՊԿ-ի <<Ջրային տնտեսության ԾԻԳ>> ՊՀ-ը, իսկ նախագծման խորհրդատուն՝ Հայջրնախագիծ ինստիտուտ ընկերությունը: Հանրային լսմանը մասնակցում էին ՀՀ Արարատի մարզպետարանի, շահառու և ազդակիր համայնքների, <<Ջրային տնտեսության ԾԻԳ>> ՊՀ-ի,...

Տեղեկատվություն 2018 թվականի փետրվար ամսին Արարատի մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 12.03.2018
Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականի փետրվարին Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 112 երեխա ` 58 տղա և 54 աղջիկ։ Մասնավորապես, Արարատի ԲԿ-ում փետրվար ամսին գրանցվել է 11 ծնունդ, Վեդու ծննդատանը՝ 30 (1 զույգ), Արտաշատի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 23 երեխա, Մասիսի ԲԿ-ում՝ 47։

Արարատի մարզի մի շարք համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ 12.03.2018
Մարտի 11-ին Արարատի մարզի 9 համայնքում (Դարբնիկ, Խաչփար, Զորակ, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս, Եղեգնավան) կայացել են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ, իսկ Սիփանիկ համայնքում ընտրել են միայն ավագանու անդամներին: Մարզի ութ համայնքներում ՏԻմ ընտրություններին առաջադրվել էր մեկական թեկնածու, Եղեգնավանում՝ Հովսեփ Ղազարյանը, Դարբնիկում՝ Դավիթ Գզիրյանը, Զորակում՝ Մանուկ Մալոյանը, Խաչփարում՝ Ղազար Մարտիրոսյանը, Հայանիստում՝ Բալաբեկ Սարկիսյանը, Նիզամիում՝...