Նորություններ

Մեկնարկել է <<Սարդարապատից Արցախ>> մրցույթի մարզային փուլը 27.02.2018
Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված խոշոր միջոցառումների շրջանակներում փետրվար ամսից Արարատի մարզում ևս մեկնարկել է կրթական հաստատություններում հայտարարված <<Սարդարապատից Արցախ>> խորագրով համահայկական շարադրության և նկարչության մրցույթը։ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթի մարզային փուլի շրջանակներում Արարատի մարզի դպրոցներն արդեն իսկ ներկայացրել են իրենց աշակերտների ստեղծագործությունները, որոնց արդյունքները...

Արարատի մարզպետարանի թիմն ընդգրկվել է լավագույն տասնյակում 27.02.2018
Արարատի մարզպետարանի թիմը, ինչպես և 34 այլ մարմինների թիմեր, մասնակցել է պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթին: Հրաձգություն մարզաձևի նկատմամբ հետաքրքրության սերմանման, զենքի ճիշտ օգտագործման, հրաձգության մարզաձևի մասսայականացման նպատակով անցացվող մրցումներն այս տարի ընթացել են փետրվարի 22-23-ը Երևանի <<Ասպար Արմս>> հրաձգարանում: Մարզպետարանի 6 հոգանոց թիմը (3 կին և 3 տղամարդ) գրեթե կրկնապատկել է նախորդ տարվա արդյունքն ու թիմային հաշվարկով...

<<Բժիշկների միավորում>> ՀԿ-ն Մասիսի ԲԿ-ում իրականացրել է բարեգործական ծրագիր 26.02.2018
Փետրվարի 24-ին Երևանի տարբեր բժշկական հաստատություններից ժամանած թերապևտների, գինեկոլոգների, վիրաբույժների և այլ բժիշկ-մասնագետների խումբն անց է կացրել <<Բաց դռների օր>>։ Մասիսի քաղաքի և հարակից համայնքների բնակիչները բարեգործական վերոհիշյալ ծրագրի շրջանակներում ստացել են անվճար խորհրդատվություն ու դեղորայք։ Ըստ հասարակական կազմակերպության նախագահ, դիմածնոտային վիրաբույժ Արմեն Պողոսյանի՝ իրենց կազմակերպության նպատակն է իրականացնել անվճար բուժսպասարկում և տրամադրել դեղորայք...

Մեկնարկել է դպրոցականների սպորտլանդիան 23.02.2018
Արարատի մարզում մեկնարկել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող Սպորտլանդիայի դպրոցական փուլը: Փետրվարի 22-ին Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները ներկա են գտնվել Արտաշատի թիվ 1 հիմնական դրոցում 5-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող մրցումներին: Ավելացնենք, որ ամենամյա սպորտլանդիան անցկացվում է անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, դպրոցահասակ...

Ղուկասավում կկառուցվի տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների կենտրոն 23.02.2018
Այսօր Ղուկասավանում ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Էյջի Տագուչիի և Ղուկասավան համայնքի ղեկավար Արա Վարդանյանի կողմից համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը,ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանը և Սամվել Ֆարմանյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Ըստ հուշագրի՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ Արարատի մարզի...

Վերանորոգվել է Արարատի քաղաքային գրադարանը 23.02.2018
Արարատ քաղաքի <<Մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ում վերանորոգումից հետո իր դռներն է բացել քաղաքային գրադարանը: Մշակութային օջախի վերաբացման և Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ գրադարանի նորաբաց ընթերցասրահում կազմակերպվել էր ցերեկույթ, որի ընթացքում դպրոցականները ներկայացրել են հայոց գրերի ստեղծման պատմությունը, ոսկեղենիկ տառերով ստեղծված հայ գրողների մեծարժեք գործերն ու մեծարել մայրենի լեզուն։ Քաղաքային գրադարանի աշխատակիցներն ու ընթերցասերները իօրենց շնորհակալանքի խոսքն են...