Նորություններ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է մարտական հենակետ 31.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ու Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը եղել են Արարատի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետում։ Վարչապետն ու մարզի ղեկավարը շնորհավորել են զինվորների ու սպայական անձնակազմի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Դիմելով հայրենյաց պաշտպաններին՝ Արամայիս Գրիգորյանը նրանց մաղթել է խաղաղ ծառայություն,անկոտրում կամք ու քաջառողջություն։ Մարզի ղեկավարը նաև քաջալերանքի խոսք է հնչեցրել ու ավելացրել, որ միշտ պատրաստակամ է կանգնել նրանց...

Տոնական միջոցառում Ոսկետափ համայնքում 29.12.2017
Ոսկետափ համայնքում դեկտեմբերի 29-ին կայացած միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, համայնքի ղեկավար Սարգիս Աբրահամյանը, ոսկետափցիներ հյուրեր։ Ամանորյա միջոցառումների մեկնարկն այստեղ նշանավորվել է նաև ոսկետափցի մի շարք երիտասարդների կողմից համայնքում կատարած բարեգործությամբ։ Միջոցառման սկզբում Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից ոսկետափցիներին ողջունել է մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, ապա շնորհավորել է նրանց գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝...

Արարատի մարզի համայնքներում մեկնարկել են ամանորյա միջոցառումները 28.12.2017
Արարատի մարզի քաղաքային ու գյուղական համայնքներում, նախապես կազմված ծրագրերի համաձայն, մեկնարկել է տոնական միջոցառումների շարքը։ Գլխավոր ու երկրորդական փողոցների և բակերի զարդարմանը հաջորդելու է միջոցառումների անցկացումը, որոնք արդեն իսկ մեկնարկել են մի քանի համայնքում և շարունակվելու են մինչև 2018թ․ հունվարի սկիզբը։ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությանն ուղղված հանձնարարականի համաձայն՝ համայնքների ղեկավարները նախապես կազմել ու Արարատի...

Սիրելի քաղաքացիներ Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Թող որ այս տարի լինի բարօրության, բերրիության և խաղաղության տարի։ Մաղթում եմ, որ ետևում մնան դժվարություններն ու հոգսերը, և անխախտ վստահությամբ ձեռնարկեք նոր ծրագրեր, որոնք միտված կլինեն մեր կյանքի բարելավմանն ու մեր երկրի՝ Հայաստան աշխարհի շենացմանը։ Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթում, որ 2018թ․ընթացքում ձեր ընտանիքներում իշխեն հաջողությունն...

Գետազատի դպրոցն անվանակոչվել է Նորայր Մանասերյանի անունով 28.12.2017
Դեկտեմբերի 28-ին Գետազատի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, գետազատցի Նորայր Մանասերյանի անունով։ Անվանակոչման արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, ԱԺ պատգամավորներ, տնտեսագետներ, գետազատցիներ։ Դպրոցի անվանական ցուցատախտակի բացման պատիվը տրվել է տնտեսագետի որդուն՝ Թաթուլ Մանասերյանին, որից հետո ելույթով հանդես է եկել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ...

Տրվել է Արտաշատի ամանորյա միջոցառումների մեկնարկը 28.12.2017
Արտաշատ քաղաքում դեկտեմբերի 28-ին մեկնարկել են տոնական միջոցառումները։ Արտաշատի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնական ծրագրի մեկնարկին ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենյամինյանը, արտաշատցիներ։ Միջոցառման սկզբում Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը աղոթք է բարձրացրել առ Աստված և շնորհավորել բոլորին գալիք տոների...