Նորություններ

Տեղեկատվություն Արարատի մարզի 2017թ․ ծնունդների վերաբերյալ 11.01.2018
Ըստ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության՝ անցյալ տարվա ընթացքում Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում շատ թվով ծնունդներ գրանցվել են հատկապես հունվար, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։ 2017թ․ առաջին կիսամյակի տվյալներով՝ Արտաշատի, Մասիսի, Արարատի ԲԿ-երում, Վեդու ծննդատանը գրանցվել է 841 ծնունդ, երկրորդ կիսամյակում՝ 1089 ծնունդ։ Արարատի մարզի վորոհիշյալ բժշկական հաստատություններում ընդհանուր առմամբ 2017թ...

Տեղեկատվություն 2017 թվականի դեկտեմբեր ամսին Արարատի մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 10.01.2018
Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականի դեկտեմբերին Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 169 երեխա /4 զույգ/, 90-ը՝ տղա, 79-ը՝ աղջիկ։ Մասնավորապես, Արարատի ԲԿ-ում դեկտեմբեր ամսին գրանցվել է 24 ծնունդ, Վեդու ծննդատանը՝ 78, Արտաշատի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 35 երեխա, Մասիսի ԲԿ-ում՝ 28։

Ձմեռային զորակոչն Արարատի զինկոմիսարիատում 09.01.2018
Հունվարի 9-ին Արարատի տարածքային զինկոմիսարիատում կայացել է 2018 թվականի հերթական զորակոչը: Բացելով հանդիսավոր արարողությունը՝ Արարատի զինկոմ Գրիգոր Սայադյանը բարի ճանապարհ և բարի ծառայություն է մաղթել տղաներին: Նա հորդորել է լինել միասնական, և զինվորական պարտքը Հայրենիքի նկատմամբ կատարել հպարտությամբ ու ոգևորությամբ: Զորակոչին մասնակցել է Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը,ով իր ելույթում մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից բոլորին ողջունել և շնորհավորել է Ամանորի և Սուրբ...
Աշխատանքային խորհրդակցություն 08.01.2018
Այսօր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է 2018 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցության սկզբում մարզպետը կրկին շնորհավորել է ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, խաղաղություն, լավատեսություն և հաջողություններ մաղթել բոլորի ընտանիքներին: Խոսելով անցյալ աշխատանքային տարում գրանցած Արարատի մարզի լուրջ հաջողությունների և ձեռքբերումների մասին` մարզպետը շնորհակալություն է...

Արարատի մարզի եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ 07.01.2018
Հունվարի վեցին, Հայ Եկեղեցին նշում է Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրը։ Տոնի նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով: Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Նոր Տարվա տոնը: Հունվարի 5-ի երեկոյան՝ Պահքից դուրս գալու օրը, բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ: Արարատի մարզի եկեղեցիներում ևս մատուցվել է Ճրագալույցի Ս. Պատարագ։ Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը...

Տեղեկատվություն Արարատի մարզում 2017թ. նոյեմբեր ամսին գրանցված արտակարգ դեպքերի վերաբերյալ 05.01.2018
Տեղեկատվություն Արարատի մարզում 2017թ. դեկտեմբեր ամսին գրանցված արտակարգ դեպքերի վերաբերյալ Մարզ Տեղանքի անվանումը կամ հասցեն Աղետի տեսակը ԱԻ առաջացման ամսաթիվը ԱԻ ավարտման ամսաթիվը Դեպքի նկարագրությունը Ձեռնարկված միջոցառումները Տեղեկատվության սկզբնաղբյուրը Զոհեր Վիրավորներ Արարատ ք. Արարատ, Արարատյան զանգվածի թիվ 5 շենքի (5-րդ հարկ) 49-րդ բնակարան Կենցաղային (փակ դուռ) 02/12/2017 ժ.17:09 02/12/2017 ժ.18:21 Թիվ 5 շենքի (5-րդ հարկ) 49-րդ բնակարանի դռան փականը խափանվել է, ինչից...