Նորություններ

Տեղի է ունեցել Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խաչի օծման արարողությունը 25.10.2017
Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խաչի օծման արարողությունը: Խաչի օծման կարգը կատարեցլ է Արմավիրի թեմակալ առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Արարողությանը ներկա են եղել նաև քաղաքապետ Հայկ Հայկյանը, համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ, եկեղեցու բարերար Արթուր Խաչատրյանը և հյուրեր Հայաստանի տարբեր համայնքներից:

Շախմատի համաժամանակյա խաղ Մասիս քաղաքում 24.10.2017
Օրեր առաջ Մասիս քաղաքը հյուրընկալել էր շախմատիստ, գրոյսմաստեր Լևոն Արոնյանի տիկնոջը` ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոլի-Արոնյանին: Ավանդական աղ ու հացով հյուրին դիմավորելուց հետո տեղի է ունեցել հայկական երգի ու պարային կատարումներով համեմված միջոցառում: Հանդիպման շրջանակներում կայացել է նաև շախմատային միաժամանակյա խաղ, որին մասնակցել են շախմատի տարբեր տարիքի սիրահարները: Հետաքրքրաշարժ դրվագներով և շախմատային լուծումներով աչքի ընկնող միաժամանակյա խաղից հետո...

Ֆրեզնոյի բժիշկների բարեգործական առաքելությունը Մասիսի բժշկական կենտրոնում 23.10.2017
Հոկտեմբերի 2-ին և դրան հաջորդած օրերի ընթացքում Մասիսի բժշկական կենտրոնում իրականացվել է աննախադեպ մի նախաձեռնություն, որն ընդգրկել է հասարակության անապահով շերտերն ու շատ մարդկանց համար իսկապես դարձել դեպի փարոս տանող միակ ուղին։ Հասարակությանն առավելապես <<Բաց դռների օր>> անվամբ հայտնի առողջապահական ծրագիրը ոչ միայն մասշտաբային ու կենսական էր Մասիսի տարածաշրջանի համար, այլև բավականին արդյունավետ։ Ծրագիրը կյանքի է կոչվել Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ...

Արարատի մարզում մեկնարկել է համապետական երրորդ շաբաթօրյակը 21.10.2017
Հոկտեմբերի 21-ին <<Մաքուր Հայաստան >> ծրագրի շրջանակներում ողջ հանրապետության տարածքում մեկնարկած երրորդ հանրապետական շաբաթօրյակին մասնակցել են Արարատի մարզի բոլոր գյուղական և քաղաքային համայնքները։Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և մարզպետարանի աշխատակազմը շաբաթօրյակի շրջանակներում սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել Արտաշատ և Հնաբերդ համայնքների տարածքում։ Շաբաթօրյակի աշխատանքներին հետևելու համար Արարատի մարզ է այցելել ՀՀ տարածքային զարգացման և...

<<Բերք ու բարիքի տոն >> Արարատ գյուղական համայնքում 20.10.2017
Այսօր Արարատի մարզի Արարատ գյուղական համայնքի հուշարձան հուշահամալիրի այգում անցկացվել է «Բերք ու բարիքի տոն» միջոցառումը: Կազմակերպված տոնակատարությանը առանձին տաղավարներով ներկայացել են համայնքապետարանը, համայնքի եկեղեցին, կրթական և առողջապահական հատատությունները, գյուղատնտեսական մթերքներ արտադրող ընկերությունները՝ ցուցադրելով աճեցրած բերքը, դրանից մշակված ու պատրաստված արտադրանքն ու բարիքները, ազգային ուտեստները: Բերքի տոնին և դրա կապակցությամբ կազմակերպված...