Նորություններ

Արամայիս Գրիգորյանը ներկա է գտնվել Մասիսի քաղաքում մինի ֆուտբոլի դաշտի բացման արարողությանը 11.11.2017
Նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի մարզական կյանքում տեղի է ունեցել խոշոր իրադարձություն. կայացել է AFFA հիմնադրամի կողմից կառուցված մինի ֆուտբոլի դաշտի բացման արարողություն, որին ներկա են եղել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, մարզիկներ, մասիսցիներ, հյուրեր: Ի դեպ, մինի ֆուտբոլի դաշտն ապագայում մաս է կազմելու AFFA հիմնադրամի կողմից քաղաքում կառուցվող մարզական ընտանեկան համալիրի: Իրադարձությունը նշանավորվել է նաև...

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ 10.11.2017
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ։ Տեղական ինքնակառավարման համակարգը պետական և հասարակական կարևորագույն ինստիտուտ է և իր մեծագույն դերակատարումն ունի պետության կայացման ու հզորացման գործում։ Ինքնակառավարման 21-ամյա ընթացքը արձանագրել է ձեռքբերումներ ու հաջողություններ՝ դառնալով հիմնարար հարցերի լուծման բարդ գործընթացներին քաղաքացու մասնակցության հնարավորությունն ու...

Նոյեմբերի 10-ին մեծ շուքով նշվել է Մասիս քաղաքի տոնը, որին ներկա են գտնվել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, հյուրեր, մասիսցիներ: Արարատի մարզպետին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին Մասիսում դիմավորել են աղ ու հացով: Մասիսցի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո...

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ներկա է եղել <<Հայագրոֆորում>> համաժողովի բացմանը 09.11.2017
Բացման արարողությանը ներկաներին ողջունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և նշել, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, ապահովում է գյուղական բնակավայրերում զբաղվածությունը, նպաստում գյուղական բնակչության եկամուտների ձևավորմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, արտահանման աճին, մակրոտնտեսական կայունությանը։ Կարեն Կարապետյանը վստահեցրել է նաև, որ կառավարությունը բաց է բոլոր նախաձեռնությունների քննարկման համար, ու պետությունն ինտենսիվ և...

Մասիսցի մարզիկը դարձել է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր 09.11.2017
2014թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր, 2015թ. Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը նոր էջ է բացել Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ․ Լեհաստանում կայացած հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլի սկրեչ մրցաձեւում Էդգարը նվաճել է արծաթե մեդալը՝ զիջելով միայն Բելգիայի ներկայացուցչին։ Մարզիկի վայրէջքից ժամեր առաջ օդանավակայանի մարդաշատ սպասասրահում Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները, մարզիկի ծնողները, բարեկամներն ու ընկերները փոխչեմպիոնին դիմավորել են մեծ ցնծությամբ։ <<Բառերով...

Սահմանային հարցերի ռեժիմի կարգավորման վերաբերյալ նիստ Արարատի մարզպետարանում 09.11.2017
Նոյեմբերի 9-ին Արարատի մարզպետարանում կայացել է հանդիպում սահմանամերձ համայնքների ղեկավարների և Արտաշատի սահմանապահ ջոկատի հրամանատարության հետ: Նիստը վարել է Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը: Բացելով այն` Աշոտ Վարդանյանը ողջունել է ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից և կարևորել երկկողմ հանդիպումները սահմանային հարցերի քննարկման ու փոխշահավետ համաձայնություն կայացնելու գործում: Արարատի մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, խոսելով կազմակերպված հանդիպման...