Նորություններ

Գազաֆիկացվել Է դպրոցը 25.11.2016
Նոյեմբերի 24-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր այցելությամբ կրկնապատկեց Սուրենավան համայնքի միջնակարգ դպրոցի ուրախությունը:Անգամ խորհրդային տարիներին գյուղն ու դպրոցը գազ չեն ունեցել: Առայժմ գազաֆիկացվել է միայն դպրոցը: Դպրոցի բակում մարզի առաջին դեմքին դիմավորեցին ավանդական կարգով: Ռուբիկ Աբրահամյանին վերապահվեց կաթսայատան բացման և եթերային վառելիքը բոցավառելու պատիվը:Արդեն դպրոցի սրահում երգով, նվագով ընդունեցին հյուրերին: Ներկաների ուշադրությունը հատկապես գրավեց ներառական...

Այցելություն շինարարական կառույցներ /տեսանյութով/ 14.11.2016
Նոյեմբերի 14-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը՝ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների և այլ պատասխանատու անձանց ուղեկցությամբ, այցելեց մարզում իրականացվող շինարարական կառույցներ տեղում մեկ անգամ ևս հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին։ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը չսահմանափակվեց <<Մոնոլիտ կապիտալշին>> ՍՊԸ տնօրեն Էդգար Մանուկյանի ներկայացրած տվյալներով։ Մարզի ղեկավարն անձամբ շրջեց...

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ ներկայացուցիչներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների 20 ամյակի կապակցությամբ։ Անցած 20 տարիների ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինները ձևավորվել ու անցել են բեղմնավոր ճանապարհ, դարձել կառավարման համակարգի կարևորագույն ու կենսական բաղկացուցիչներից մեկը։ Արձանագրելով տեղական ինքնակառավարման մարմինների նշանակալի ձեռքբերումներն ու հաջողությունները և ընդգծելով կարևորագույն դերը պետականության...

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ 04.11.2016
Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։ Ձեր խնամքի, հոգացության ու աջակցության շնորհիվ իրենց պաշտպանված են զգում Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերանները, զոհվածների ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք, ծնողազուրկներն ու բազմազավակ ընտանիքները, տարեցներն ու, ընդհանրապես, աջակցության կարիք ունեցող մարդիկ։ ՀՀ կառավարության կողմից որդեգրած սոցիալական աշխատողի ինստիտուտի...

Տարածքային զարգացման ռազմավարություն (ՏԶՌ) 03.11.2016
Նոյեմբերի 3-ին Արարատի մարզպետարանի աշխատակիցներին և համայնքների ղեկավարներին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը ծանոթացրեց տարածքային զարգացման ռազմավարության մեթոդաբանությանը։ Միջոցառումը սկսելուց առաջ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ համայնքների, ինչպես նաև ընդհանուր զարգացման վերաբերյալ այս խորհրդատվության ընթացքում ներկաները մանրամասնորեն կծանոթանան այն չափորոշիչներին, որով պետք է առաջնորդվեն համայնքների,...

Արարատի մարզում մեկնարկեց <<Երեխաների խոսքի ուժը>> ծրագիրը 31.10.2016
2016թ․ հոկտեմբերի 31-ին Beeline-ը և <<Մանկական զ արգացման հիմնադրամը>> հայտարարեցին <<Երեխաների խոսքի ուժը>> ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի մեկնարկը տրվեց Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքում հանրային իրազեկման միջոցառումների շարքով։ <<Երեխաների խոսքի ուժը>> ծրագրի նպատակն է օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնրավորությունները զարգացնել երեխաների և պատանիների ստեղծագործ, քննադատական և այլընտրանքային մտածողությունը, բարձրացնել ծնողների և համայնքի...