Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մանկավարժների օգոստոսյան խորհրդակցություն

Մանկավարժների օգոստոսյան խորհրդակցություն 26.08.2016

  Օգոստոսի 25-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղի ունեցավ Արարատի մարզի ուսուցիչների օգոստոսյան ավանդական խորհրդակցությունը, որը վարում էր Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ և փոխտնօրեններ,ուսուցիչներ, համայնքների ղեկավարներ,մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ: Խորհրդակցությանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի...

Խաչքար-հուշակոթող

Խաչքար-հուշակոթող 22.08.2016

  Օգոստոսի 19-ին Լուսառատ գյուղի բնակիչները հավաքվել էին ոգեկոչելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու  արցախյան ազատամարտի մասնակիցներին: Խոր Վիրապ եկեղեցու հովանու ներքո, լեռների գլխին՝ հպարտ կանգնած Գևորգ Չավուշի արձանի մոտ բացվեց Արթուր Բաղդասարյանի հեղինակած 2,5 մ բարձրությամբ խաչքար-հուշակոթողը, ինչը մարմնավորում է արցախյան ազատամարտի մասնակից  լուսառատցիների սխրանքն ու ոգին: Խաչքարի երկու կողմերում՝ դարձյալ բարձունքի վրա, ծածանվում է հայոց եռագույնը, ինչը խորհրդանշում...

Վարչապետն այցելել է Արարատի մարզ

Վարչապետն այցելել է Արարատի մարզ 08.08.2016

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Այնթապ համայնքում՝ զրուցել տեղի բնակչության հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և պատասխանել հետաքրքրող մի շարք հարցերի: Այնթապցիները նշել են, որ համայնքի կարևորագույն խնդիրներից է խմելու ջրի հարցը, որը մատակարարվում է ընդհատումներով: Հովիկ Աբրահամյանը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել համապատասխան աշխատանքներ և հնարավորինս սեղմ ժամկետում կարգավորել ջրամատակարարման հարցը:...

,,ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ՚' համահայկական փառատոնը Արարատի մարզում

,,ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ՚' համահայկական փառատոնը Արարատի մարզում 01.08.2016

Հուլիսի 28-ին Արարատի մարզում մեկնարկեց ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ,,Իմ Հայաստան՚' համահայկական փառատոն-ծրագիրը: Համահայկական 3-րդ փառատոնին մարզ ժամանեցին պարի 14 խմբեր` Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Աբխազիայից, Բելառուսից, Էստոնիայից, Արգենտինայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից:Երկու մասերի բաժանված խմբերն ելույթ ունեցան Արարատում և Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում: Միջոցառմանը ներկա էին մարզպետարանի կրթության, մշակույթի և...

1 01.08.2016

 1

 Ճամբարային հանգստի երրորդ փուլը

Ճամբարային հանգստի երրորդ փուլը 28.07.2016

Այսօր Արարատի մարզի երեք տարածաշրջանների՝ սոցիալապես անապահով, բազմազավակ, ծնողազուրկ, հաշմանդամ և զոհված ազատամարտիկների ընտանիքների 100 երեխա վերջին՝ երրորդ փուլով մեկնեց Հանքավանի <<Խոտորջուր>> մանկապատանեկան-առողջարարական ճամբար։ Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ծնողների հետ զրուցելիս ընդգծեց, որ հայրենի կառավարությունը տարեցտարի մարզի երեխաների համար ավելի շատ տեղեր է հատկացնում ճամբարում հանգստանալու համար, ապա ավելացրեց, որ երեխաների առօրյան ճամբարում խիստ հագեցած է ու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-23 12:05:43