Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում 06.10.2015

  Հոկտեմբերի 6-ին Արտաշատի Արարատ Գոլեցյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում նշվել է Ուսուցչի օրը:  Կարևոր այս  տոնը նշանավորվել է   ավարտական՝ 9-րդ   դասարանի դասղեկ Ռոզիկ Գևորգյանի կողմից կազմակերպված  ցերեկույթով, որի ընթացքում  դպրոցի սաներն իրենց  երախտիքի ու շնորհակալանքի խոսքն են  հղել դպրոցի ուսուցչական կոլեկտիվին:  Կարևորելով  ուժեղ ու կիրթ սերունդ, արժանի քաղաքացի դաստիարակելու գործում ուսուցչի դերակատարումը՝ դպրոցի...

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2015

 Սիրելի՛ ուսուցիչներ   Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Շարունակելով կրթության ոլորտում  ազգային լավագույն ավանդույթները՝ ձեր ամենօրյա ազնիվ ու անձնուրաց աշխատանքով դուք ձեր   ավանդն  եք ներդնում ապագա քաղաքացիների ու արժանի սերունդ ձևավորելու գործում: Ձեզ է վստահված սերնդի ոչ միայն կրթության, այլև դաստիարակության գործը, որը բոլոր ժամանակներում ամենագնահատելին է ու ամենանվիրականը: Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ ...

Արարատի մարզպետը պատվոգրեր է հանձնել մարզի լավագույն ուսուցիչներին

Արարատի մարզպետը պատվոգրեր է հանձնել մարզի լավագույն ուսուցիչներին 05.10.2015

Հոկտեմբերի 5-ին, Ուսուցչի օրվա կապակցությամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը պատվոգրեր է հանձնել մարզի տարբեր տարածաշրջանների դպրոցների   տաղանդավոր ու   վաստակաշատ ուսուցիչներին: Հանդիպմանը ներկա են   եղել   մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը: Հանդիսավոր արարողության սկզբում Հասմիկ Գասպարյանը   շնորհավորել է ուսուցիչներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ`...

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ 04.10.2015

  Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Մասիս քաղաքի նորակառույց Սուրբ Թադեոս եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Օծման արարողությանը ներկա են գտնվել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակայանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, հյուրեր։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1991թ.-ին, 2005թ.-ից եկեղեցու շինարարական աշխատանքների պատասխանատվությունը ստանձնել է ազգային բարերար Հրանտ...

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.10.2015

Ավագ սերնդի սիրելի՛ բարեկամներ            Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը հրաշալի հնարավորություն է ևս մեկ անգամ   շնորհակալանքի    ու երախտիքի խոսքեր ուղղելու ձեզ:   Հոկտեմբերի   1-ն   աշխարհում տոնվում է   որպես Տարեցների միջազգային օր, սակայն հայ ազգը մշտապես   է հարգանք ու ակնածանք տածել ավագ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ` իր մեջ...

Վերաբացվել է Արտաշատի համայնքային կենտրոնի բարեգործական ճաշարանը

Վերաբացվել է Արտաշատի համայնքային կենտրոնի բարեգործական ճաշարանը 01.10.2015

 Հոկտեմբերի 1-ին, տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելել է Արտաշատի համայնքային կենտրոն, որտեղ վերաբացվել է բարեգործական ճաշարանը: Մարզպետին ուղեկցել են Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը: <<Առաքելություն Հայաստանին>> կազմակերպությանը կից  2002-2007 թթ. գործող ճաշարանը փակվել էր  ֆինանսական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-03 17:54:50