Նորություններ

Հաշվետվություն <<Արարատի հիվանդանոց>> ԲԿ-ում 11.02.2016
Փետրվարի 11-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ներկա է գտնվել <<Արարատի հիվանդանոց>> ԲԿ-ի ամենամյա հաշվետվությանը, որը ներկայացրել է գլխավոր բժիշկ Արայիկ Սարդարյանը։ Հաշվետվության ընթացքում Արայիկ Սարդարյանը ներկայացրել է 2015թ․ ընթացքում կատարված աշխատանքների վերլուծությունը՝ անդրադառնալով ինչպես տարբեր ծառայությունների կողմից մատուցված բուժօգնությանը, այնպես էլ կադրային քաղաքականությանը, ֆինանսական հարցերին, ձեռքբերումներին ու խնդիրներին։ Հիվանդանոցային անթերի...

Նախարարի այցն Արարատի մարզ 05.02.2016
Անցյալ տարի Համաշխարհային բանկի, ԱՌՆ ԾԻԳ-ի, Մխչյան և Լանջազատ համայնքների համաֆինանսավորմամբ երկու համայնքներում էլ կառուցվեցին նոր բուժամբուլատորիաներ։ Փետրվարի 5-ին Մխչյանի, ապա Լանջազատի բժշկական երկու կառույցների պաշտոնական բացումը կատարեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Մխչյանի Ս․ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Նուրիջանյանը կատարեց օրհնության կարգ՝ ցանկանալով բնակչությանը հոգևոր և մարմնավոր...

Արարատի մարզպետի աշխատանքային այցը Նարեկ համայնք 03.02.2016
Փետրվարի 3-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Նարեկ համայնք։ Ռուբիկ Աբրահամյանին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Լևոն Խաչատրյանը, ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը։ Աշխատանքային այցի սկզբում Արարատի մարզպետը հանդիպել է Նարեկ...

Մենք մեր զինվորի կողքին ենք 02.02.2016
Հունվարի 29-ին Դալարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եփրեմ քահանա Հարությունյանի և Արարատ գյուղի հոգևոր հովիվ տեր Դավիթ քահանա Սահակյանի անմիջական նախաձեռնությամբ ազգագրական պարեր քարոզող «Շավիղ» խմբի հետ «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրով հոգևորականներն ուղևորվեցին հերթական զորամաս`շնորհավորելու ՀՀ երրորդ հանրապետության ազգային բանակի 24-րդ տարեդարձը: Ավտոբուսին ուղեկցում էր սննդամթերքով, նվերներով, ահրաժեշտ հիգիենիկ...

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 28.01.2016
Արարատի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ և բարեմաղթում, որ մեր հայրենիքի սահմաններին մշտապես իշխեն խաղաղությունն ու անդորրը: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 24-րդ տարեդարձը մենք տոնում ենք հայ զինվորի նորօրյա սխրագործությունների փառաբանմամբ և վստահաբար ազդարարում, որ հայկական բանակը շարունակաբար կատարելագործում է իր մարտունակությունն ու առավել հզորանում: Բանակի օրվա ողջ տոնականությանը զուգահեռ մենք հերթական անգամ...

Հունվարի 21-ին ՀՀ ՏԿԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունը ներկայացրել է տարեկան հաշվետվությունը, որին ներկա են եղել ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ, գնդապետ Աշոտ Մկրտչյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ՀՀ ՏԿԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուրադ Մարգարյանը,համայնքների ղեկավարներ, Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներ,...