Նորություններ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2015
Սիրելի՛ ուսուցիչներ Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Շարունակելով կրթության ոլորտում ազգային լավագույն ավանդույթները՝ ձեր ամենօրյա ազնիվ ու անձնուրաց աշխատանքով դուք ձեր ավանդն եք ներդնում ապագա քաղաքացիների ու արժանի սերունդ ձևավորելու գործում: Ձեզ է վստահված սերնդի ոչ միայն կրթության, այլև դաստիարակության գործը, որը բոլոր ժամանակներում ամենագնահատելին է ու ամենանվիրականը: Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ ...

Արարատի մարզպետը պատվոգրեր է հանձնել մարզի լավագույն ուսուցիչներին 05.10.2015
Հոկտեմբերի 5-ին, Ուսուցչի օրվա կապակցությամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը պատվոգրեր է հանձնել մարզի տարբեր տարածաշրջանների դպրոցների տաղանդավոր ու վաստակաշատ ուսուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը: Հանդիսավոր արարողության սկզբում Հասմիկ Գասպարյանը շնորհավորել է ուսուցիչներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ`...

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ 04.10.2015
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Մասիս քաղաքի նորակառույց Սուրբ Թադեոս եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Օծման արարողությանը ներկա են գտնվել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակայանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, հյուրեր։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 1991թ.-ին, 2005թ.-ից եկեղեցու շինարարական աշխատանքների պատասխանատվությունը ստանձնել է ազգային բարերար Հրանտ...

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.10.2015
Ավագ սերնդի սիրելի՛ բարեկամներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը հրաշալի հնարավորություն է ևս մեկ անգամ շնորհակալանքի ու երախտիքի խոսքեր ուղղելու ձեզ: Հոկտեմբերի 1-ն աշխարհում տոնվում է որպես Տարեցների միջազգային օր, սակայն հայ ազգը մշտապես է հարգանք ու ակնածանք տածել ավագ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ` իր մեջ...

Վերաբացվել է Արտաշատի համայնքային կենտրոնի բարեգործական ճաշարանը 01.10.2015
Հոկտեմբերի 1-ին, տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելել է Արտաշատի համայնքային կենտրոն, որտեղ վերաբացվել է բարեգործական ճաշարանը: Մարզպետին ուղեկցել են Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը: <<Առաքելություն Հայաստանին>> կազմակերպությանը կից 2002-2007 թթ. գործող ճաշարանը փակվել էր ֆինանսական...

Տարեցների օրը` Բուրաստանում 01.10.2015
Հոկտեմբերի 1-ին Բուրաստանի մշակույթի տանը տոնական տրամադրություն էր: Համայնքապետրանը նշում էր տարեցների օրը: Մեծահասակների ուրախությունը կրկնապատկվեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի այցելությամբ, ինչն ինքնանպատակ չէր. այն մեծահասակների նկատմամբ մարզպետի հարգանքի, ուշադրության, ջերմ վերաբերմունքի հերթական դրսևորումն էր: Գյուղապետարանի մուտքի մոտ ավանդական կարգով մարզպետին դիմավորելուց հետո միջոցառումը շարունակվեց մշակույթի տան մեծ դահլիճում: Համայնքապետ Աշոտ Թարվերդյանը, ողջունելով...