Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

                  <<Բարության ծառ>> խորագրով միջոցառում Այնթապ համայնքում

<<Բարության ծառ>> խորագրով միջոցառում Այնթապ համայնքում 16.04.2015

Արարատի մարզի տարբեր համայնքների մանկապարտեզներում շարունակում են   կայանալ ապրիլյան   ոգեկոչմանը նվիրված միջոցառումներ: Ապրիլի 16-ին Այնթապ համայնքի մանկապարտեզում կայացել է <<Բարության ծառ>> խորագիրը կրող միջոցառում`   հույսի և հավատի ձեռքբերման ու կյանքի հաստատման   գաղափարախոսությամբ: Մանկապարտեզի տնօրեն էվելինա Վարդանյանը միջոցառման սկզբում ներկաներին է ներկայացրել իրենց ցերեկույթի նպատակն ու ասելիքը և հույս հայտնել, որ միջոցառումը ներկաների մեջ...

Ցեղասպանության տարելիցին ընդառաջ

Ցեղասպանության տարելիցին ընդառաջ 15.04.2015

Ապրիլի 15-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ցեղասպանության 100-րդ  տարելիցի թեմաներով ներկայացումների միամսյակն սկսեց Մարկ Արենի <<Վայրի վարդեր>> ներկայացումով: Միամսյակի բացման արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, թատերագետներ, մշակույթի գործիչներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին...

Հուշ-ցերեկույթ Ջրահովիտ համայնքում

Հուշ-ցերեկույթ Ջրահովիտ համայնքում 15.04.2015

Ապրիլի 15-ին Ջրահովիտ համայնքում կայացել է հուշ-ցերեկույթ` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի խորհրդական Գարիկ Վարդանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, մտավորականներ, ջրահովիտցիներ: Նախքան միջոցառման մեկնարկը հյուրերն ու ջրահովիտցիները ծաղիկներ են դրել համայնքի զոհված ազատամարտիկների հուշաքարին` իրենց հարգանքի տուրքը մատուցելով Հայոց ցեղասպանության...

Ավարտվեց շախմատի դպրոցական օլիմպիադան

Ավարտվեց շախմատի դպրոցական օլիմպիադան 14.04.2015

Ապրիլի 8-ին Արտաշատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում կայացավ դպրոցականների 9-րդ օլիմպիադայի մարզային փուլը` տարածքային փուլերում հաղթած երեք միջնակարգ (ավագ), երեք հիմնական դպրոցների թիմերի 18 շախմատիստների մասնակցությամբ: Օլիմպիադան ընթացավ շվեյցարական մրցակարգով: Մարզային փուլում թիմերը գրանցեցին հետևյալ արդյունքները. առաջին տեղ` Արտաշատ քաղաքի ավագ դպրոց (մասնակիցներ` Մարիամ Խաչատրյան, Յուրա Ղազարյան, Վահե Մարգարյան) և երկրորդ տեղ` Ազատաշենի հիմնական դպրոց (մասնակիցներ` Գայանե Վարդանյան,...

                                        Նրանք վերապրել են Ցեղասպանությունը

Նրանք վերապրել են Ցեղասպանությունը 14.04.2015

Արարատի մարզի Վանաշեն, Այգավան, Արգավանդ համայնքներում ապրում են Ցեղասպանությունը վերապրած Մարիամ Շմավոնի Գրիգորյանը (108տ. ), Մարիամ Հովհաննեսի Սահակյանը (100տ.), Հերիքնազ Բարեի Մուրադյանը (106տ.): Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հանձնարարությամբ, որը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տարեցներին, փետրվարի 23-26-ն ընկած ժամանակահատվածում հերթական անգամ   նրանց այցելեցին բժշկական կենտրոնների տնօրենները: Նրանք կազմակերպեցին լաբորատոր-գործիքային հետազոտություններ, նրանց...

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ուղիղ հեռարձակում Մասիսի հրապարակում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ուղիղ հեռարձակում Մասիսի հրապարակում 12.04.2015

Ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը պատարագ է մատուցել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում կազմակերպվել էր պատարագի ուղիղ հեռարձակում, որին ներկա են եղել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպրոտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Մասիսի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր, մասիսցիներ: Պատարագի սկզբում Հռոմի Պապն իր ելույթում անդրադարձել է Գրիգոր Նարեկացուն ու նրա <<Մատյան ողբերգության>> պոեմին, ներկայացրել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 18:05:42