Նորություններ

Գրքի տոնը` Արարատի մարզում 20.02.2015
Գիրք նվիրելու արարողությունը Արարատի մարզում սկսվեց վաղ առավոտից: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատողները շնորհավորեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին գրքի տոնի առթիվ և նրան նվիրեցին հայ դասականների գործերը: Մարզպետարանի բակում անցնող-դարձողներին երիտասարդները բաժանեցին շուրջ 60 կտոր գիրք: Միջոցառումը շարունակվեց Զանգակատուն համայնքում` Պարույր Սևակի տուն-թանգարանում, որտեղ ներկա էին նաև սահմանամերձ Լուսաշող, Տիգրանաշեն, Լանջառ և մյուս համայնքների...

Արարատի մարզպետի ուշադրության կենտրոնում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները 20.02.2015
Շարունակվում է մարզում գյուղատնտեսական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանի կողմից հրավիրվող արտագնա խորհրդակցությունների շարքը: Արարատի մարզպետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել Վեդիի քաղաքապետարանում, որին մասնակցել են Արարատի և Վեդիի տարածաշրջանների համայնքների ղեկավարները և ՋՕԸ-երի տնօրենները: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ այս պահին մեծապես կարևորվում է մարզում գյուղատնտեսական տարվա...
Զինված ուժերի զորամասերում հանդիսավոր միջոցառումներով փետրվարի 16-ին մեկնարկել է ուսումնական տարվա առաջին փուլը: Ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակա սահմանային զորամաս: Զորամասում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Ուսումնական փուլի մեկնարկը ոչ միայն տոնական տրամադրություն, այլև մեծ պատասխանատվություն է...

Աշխատանքային խորհրդակցություն Արարատի մարզպետարանում 18.02.2015
Փետրվարի 17-ին Արարատի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը, Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, համայնքապետեր, Արտաշատ և Ազատ ՋՕԸ-երի տնօրենները: Խորհրդակցության սկզբում Արարատի մարզպետն անդրադարձել է գյուղատնտեսական տարվա մեկնարկային փուլում տարվող աշխատանքներին ու...

Տեառնընդառաջը Արարատի մարզի համայնքներում 17.02.2015
Փետրվարի 13-ին Արարատի մարզի տարբեր համայնքներում մեծ շուքով նշեցին Տեառնընդառաջը: Գոռավանում միջոցառումն սկսելուց առաջ Վեդի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Հովակիմ քահանա Հարությունյանը կատարեց այս տարի հիմնանորոգված գյուղապետարանի շենքի օրհնությունը: Նորապսակների վրա օրհնված ջուրը ցողելուց, աղը, հացը ճաշակելուց հետո մշակույթի տան հրապարակում զույգերը նահատակների հուշակոթողին ծաղիկներ դրեցին: Տեր Հովակիմը և 31 զույգ նորապսակները միաբերան առ Աստված առաքեցին...

Աշխատանքային խորհրդակցություն Մասիս ՋՕԸ-ում 13.02.2015
Մասիս ՋՕԸ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Մասիս ՋՕԸ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, Արարատի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային պետական կոմիտեի ոռոգման և կոլեկտադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանը, Մասիսի ՋՕԸ-ի պետ Վարդան...


