Նորություններ

Ասֆալտապատման աշխատանքները մարզում 24.10.2014
Հոկտեմբերի 23-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելեց Ազատավան համայնք՝ ասֆալտապատման աշխատանքների ընթացքին մոտիկից ծանոթանալու համար: Այցելության ընթացքում մարզպետին ուղեկցում էին տեղակալ Աշոտ Մուրադյանը, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Արայիկ Պողոսյանը: Ազատավանում մարզպետը զրուցեց շինարարների և ինժեների հետ: Մարզի ղեկավարը կարևորեց այն, որ աշխատանքները կատարվեն որակով, որպեսզի հետագայում մեղքը չբարդեն ձմռան ցրտերի և անձրևաջրերի վրա: Նա ասաց, որ ինքն անձամբ հսկելու է...

Ըմբշամարտի 14-րդ հուշամրցաշարն 22.10.2014
Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում հոկտեմբերի 18-ին մեկնարկեց Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 14-րդ միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում էին ՀՀ բոլոր մարզերի, ինչպես նաեւ Սոչիի, Կրասնոդարի թիմերը: Միջոցառմանը ներկա էին Գոլեցյանի այրին` Անուշ Գոլեցյանը, նրա ընտանիքի անդամները: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մենապայքարի մարզաձևերի բաժնի պետ, միջազգային կարգի մրցավար, հուշամրցաշարի գլխավոր մրցավար...

Ռուբիկ Աբրահամյանի հերթական այցը 22.10.2014
Հոկտեմբերի 21-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելեց Վեդի համայնք: Աշխատանքային այցի ընթացքում նրան ուղեկցում էին մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, քաղաքաշինության վարչության պետ Լեւոն Խաչատրյանը, սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը, ֆինանասական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը: Քաղաքապետարանում մարզպետը...

Մեկնարկեց և ավարտվեց ռազմամարզական խաղերի մարզային փուլը 21.10.2014
Արտաշատի քաղաքային մարզադաշտում, հոկտեմբերի 20-ին մեկնարկեց հանրակրթական դպրոցների ռազմամարզական խաղերի մարզային փուլը, որին մասնակցում էին տարածաշրջանային մրցումներում առաջին և երկրորդ տեղեր գրաված վեց թիմերը: Վերոհիշյալ թիմերը մրցեցին վեց մրցաձևերից՝ նռնակի նետում, փոխանցումավազք` ուսապարկով և պատգարակով, ձգումներ, կրոսավազք` 2000մ, հրաձգություն օդամղիչ հրացանով, ինքաձիգի քանդում-հավաքում: Ըստ խաղերի մարզային պատասխանատու, մարզպետարանի աշխատակազմի կրթության,...

Հաշմանդամ երեխաների ազգագրական խմբի համերգը 20.10.2014
Հոկտեմբերի 17-ին, <<Արձագանք>> հկ-ի ջանքերով Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում ելույթ ունեցավ հաշմանդամ երեխաների ազգագրական մանկական խումբը, որին ազգագրական պարեր և երգեր ուսուցանել է Քնարիկ Քամալյանը: Բարեգործական համերգին մասնակցում էին նաև Արսեն Գրիգորյանը (Մրոն), Լեռնիկ Թադևոսյանը, Անդրանիկ Հակոբյանը (Տարոնցի): Համերգը սկսելուց առաջ, Մարմարաշենի սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, որ նաև <<Արձագանքի>>...

Պատանիների և աղջիկների շախմատի Եվրոպայի առաջնություն 17.10.2014
Հոկտեմբերի 17-28-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կանցկացվի պատանիների և աղջիկների շախմատի Եվրոպայի առաջնություն, որին կմասնակցեն Հայաստանի 60 շախմատիստներ` այդ թվում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը` Արարատի մարզից: Վերջիններս առաջնությանը կմասնակցեն Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ուղեգրով: Սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 1-ը հարավաֆրիկյան Դուրբաս քաղաքում կայացած պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանի պատվիրակության...