Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պաշտպանվենք և պաշտպանենք բնակչությանը Էբոլա հիվանդությունից

Պաշտպանվենք և պաշտպանենք բնակչությանը Էբոլա հիվանդությունից 25.09.2014

Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանի նախաձեռնությամբ  Արարատի մարզպետարանում անցկացվեց դասախոսություն Էբոլա հիվանդության վերաբերյալ: Դասախոսությունը, որին մասնակցում էին Արարատի բոլոր տարածաշրջանների առողջապահական  կենտրոնների ղեկավարները, շտապօգնության ծառայության աշխատողները, վարում էին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբաններ Լուսինե Պարոնյանը և Սյուզաննա Մելիքջանյանը:...

Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն

Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն 24.09.2014

  Սեպտեմբերի 24-ին Արարատի մարզի Դարակերտ համայնքում բացվեց ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ԳԱՌԴ հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը և այլ պաշտոնատար անձինք: Բացելով միջոցառումը և շնորհավորելով ֆերմերային տնտեսություններին` գյուղնախարար Սերգո Կարապետյանն ասաց,  որ ջերմոցային տնտեսությունները հզոր չափով կօգնեն մեր ֆերմերների...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ 24.09.2014

Սեպտեմբերի 23-ին  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունեց մարզպետին կից մարզային երիտասարդական խորհրդի անդամներին:     Ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մշակույթի, սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, սոցապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը, մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանը և այլ ստորաբաժանումների ղեկավարներ:     Անմիջական ու ջերմ զրույց ծավալվեց երիտասարդների և մարզի ղեկավարի միջև: Խորհրդի անդամներն առանձնացրել...

Անկախության տոնը` մանկապարտեզում

Անկախության տոնը` մանկապարտեզում 23.09.2014

Այսօր` սեպտեմբերի 23-ին, Գետազատ համայնքի մանկապարտեզում նշվեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձը: Մանկապարտեզի կոլեկտիվը և մանուկներն ավանդական կարգով դիմավորեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, մարզպետի տեղակալ Շադյան Իլյիչին, օգնական Նարեկ Ասլանյանին, գյուղապետ Գարեգին Հարությունյանին: Մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Վարդանյանը ողջույնի և բացման խոսքից հետո ասաց, որ անկախությունը յուրաքանչյուր հայի սեփականությունն է,  ուստի և մեր մանկապարտեզը չէր կարող շրջանցել այդ կարևորագույն տոնը:...

Ի նշան երախտագիտության

Ի նշան երախտագիտության 22.09.2014

<<Արտաշատի ԲԿ>> ՓԲԸ-ի մանկական բաժանմունքում բացվեց ինտենսիվ թերապիայի` երկու մահճակալով հիվանդասենյակ` մանուկների առողջության համար խիստ անհրաժեշտ թթվածնային քաղցը հագեցնող  արդիական վեց սարքավորումներով: Թոքերին, սրտին թթվածին մատակարարող սարքավորումները հիվանդանոցի համար նորություն էին:  Այսուհետև թթվածնային քաղցով ծնված երեխաները 24 ժամ շարունակ այդ սարքավորումների օգնությամբ կստանան կանոնավոր բուժում: Սենյակն ունի նաև սանհանգույց, բաղնիք` մշտական տաք և սառը ջրով:...

Բուրաստանում նշվեց ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձը

Բուրաստանում նշվեց ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձը 22.09.2014

Սեպտեմբերի 21-ին Արարատի մարզի Բուրաստան համայնքը նշեց ՀՀ անկախացման 23-րդ տարեդարձը: Տոնակատարությանը մասնակցում էին Բուրաստանի և շրջակա համայնքի բնակիչները, ինչպես նաև ՀՀ Դուքենդո ֆեդերացիայի փոխնախագահ, Արարատի մարզի նախագահ Վահե Մանուկյանը, նրա սաները, ԱՄՆ Խաղաղության կորպուսի 10 ներկայացուցիչներ`  Աննա Առաքելյանի ղեկավարությամբ: ՀՀ օրհներգից հետո համայնքի ղեկավար Աշոտ Թարվերդյանը, ներկաներին շնորհավորելով տոնի կապակցությամբ, ասաց, որ յուրաքանչյուրիս պարտքն է նպաստել մեր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 20:37:41