Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնարկեք Արաքսավան համայնքում

Հիմնարկեք Արաքսավան համայնքում 25.08.2014

Արարատի մարզի Արաքսավան համայնքում օգոստոսի 23-ին կատարվեց Սուրբ Սարգիս եկեղեցու հիմնարկեքի արարողություն, որին ներկա էին  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շրջակա համայնքների ղեկավարները, բնակիչները: Հիմնարկեքի արարողությունը կատարեց Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, որին օգնում էին քահանա եղբայրներ Տեր Միքայել և Տեր Հուսիկ Նուրիջանյանները: Ներկա էր նաև ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Հիմնարկեքի արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով,...

Հանդիպում <<Բիաթլոն- 2014>> մրցույթի հաղթողի հետ

Հանդիպում <<Բիաթլոն- 2014>> մրցույթի հաղթողի հետ 25.08.2014

Արարատի մարզի Այնթապի մանկապարտեզի լեփ-լեցուն դահլիճում  օգոստոսի 23-ին հանդիսավորությամբ ընդունեցին տանկային <<Բիաթլոն -  2014>> միջազգային մրցույթի հաղթող Գագիկ Գրիգորյանին: Միջոցառմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, օգնական Նարեկ Ասլանյանը, Գագիկ Գրիգորյանի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը՝ Լիլյա Շահբազյանի գլխավորությամբ: Գագիկ Գրիգորյանին շնորհավորելու էին եկել նաեւ Արմավիրի մարզի  Մարշալ Բաղրամյանի  անվան  տանկային զորամասի...

Հրաժեշտ ճամբարին

Հրաժեշտ ճամբարին 22.08.2014

Բուրաստանի բակային ճամբարում օգոստոսի 21-ին հանդիսավոր արարողությամբ 19 երեխաներ, որոնք այս տարի պետք է հաճախեն դպրոց, ստացան պայուսակներ` անհրաժեշտ գրենական պիտույքներով: Գյուղապետ Աշոտ Թարվերդյանը նախօրոք ծնողներին զզուշացրել էր, որ այդ քաղցր հոգսը  կրելու է գյուղապետարանը: Գնումներ կատարելիս գյուղապետին իրենց խորհուրդներով օգնել են դասվարներ  Ամալյա Սեդրակյանը , Աիդա Գալստյանը: Ամեն ինչ արված էր, որպեսզի ոչ մի մանրուք չմոռացվի, նույնիսկ ուշադրություն էին դարձրել գունային...

Ի նշանավորումն 100 օրվա

Ի նշանավորումն 100 օրվա 21.08.2014

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի   պաշտոնավարման 100-րդ օրը նշանավորեց Մասիսի, Արտաշատի բարեգործական ճաշարան,  ինչպես նաև սահմանամերձ, սահմանապահ  Արմաշ համայնքում գտնվող ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան առողջապահական կենտրոն կատարած այցելությամբ: Մարզի ղեկավարին ուղեկցում էին  սոցիալական ապահովության բաժնի պետ Գ.Միրզոյանը, ֆինանսական, սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գ.Եղիազարյանը  և գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ...

Գյուղնախարարի հերթական այցն Արարատի մարզ

Գյուղնախարարի հերթական այցն Արարատի մարզ 20.08.2014

Այսօր՝  օգոստոսի 20-ին,  գյուղնախարար Սերգո Կարապետյանը և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն  իրենց այցելությունը սկսեցին Մասիսի տարածաշրջանի սպանդանոցից՝ շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու համար: Սպանդանոցը կառուցվում  է <<Ոսկե կացին>> ՍՊԸ-ի կողմից, որի հիմնադիրներն են իրանահայ Արմոնդ Հախվերդյանը և ևս 3 իրանցի գործարարներ, որոնք կառավարում են Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող խոշոր սպանդանոցներից մեկը: Արմոնդ Հախվերդյանն  ասաց, որ...

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի 100-օրյա աշխատանքային գործունեությունը

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի 100-օրյա աշխատանքային գործունեությունը 19.08.2014

ՀՀ Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանն իր պաշտոնավարումն սկսելով 2014 թվականի մայիս ամսից` նախ ձեռնամուխ է եղել մի շարք կարևորագույն մարզային հիմնախնդիրներին հրատապ լուծումներ հաղորդելու ծրագրերի մշակմանն ու իրագործմանը: Արդեն իսկ մեկնարկած գյուղատնտեսական տարին պահանջում էր մարզպետի հետևողականությունն ու հոգատարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ: Գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը զուգահեռ անհրաժեշ քայլեր ձեռնարկվեցին վաղ գարնանային ցրտահարության հետևանքները...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 20:37:41