Նորություններ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ 01.05.2025
Մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Պետությունը զարգանում է աշխատող, ինքնակրթվող, ինքնազարգացող քաղաքացու և նրա ստեղծած բարիքի արդյունքում։ Յուրաքանչյուրի ամենօրյա պատասխանատու աշխատանքը, անկախ սոցիալական դրությունից, անհրաժեշտ է պետության կայացման համար։ Լինես ծրագրավորող, դարբին,...

Տեղի է ունեցել մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը 30.04.2025
Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել մարզխորհրդի 2025 թվականի առաջին նիստը, որը վարել է մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Նիստին ներկա են եղել համայնքների ղեկավարները, մարզպետի տեղակալներ Վլադիմիր Խաչատրյանն ու Արտավազդ Նազարեթյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, աշխատակազմի այլ պաշտոնյաներ։ Նիստին անդրադարձ է կատարվել սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին, համայնքներից հաջորդ տարվա համար ներկայացվող հայտերին առնչվող հարցերին։ Այս համատեքստում մարզի...

Մարզպետն այցելել է Արտաշատ համայնքի բնակավայրեր 29.04.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանի, Տիգրան Պարսիլյանի հետ այցելել է Արտաշատ համայնքի Ջրաշեն, Բարձրաշեն և Լանջազատ բնակավայրեր։ Ջրաշեն և Լանջազատ բնակավայրերում մարզի ղեկավարը հետևել է Կառավարության սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզների ընթացքին։ Ներկայացվել է, որ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզներ են կառուցվում Արտաշատ համայնքի 7...

Տեղեկատվություն՝ փետրվարին և մարտին մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 25.04.2025
Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի փետրվարին և մարտին գրանցվել է 187 ծնունդ՝ 104 տղա, 83 աղջիկ:

Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24.04.2025
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի աշխատակիցներ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ քայլերթ են իրականացրել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Ներկաները եկեղեցու բակում տեղակայված խաչքար-հուշակոթողի դիմաց ծաղիկներ են խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Դիլիջանում անցկացվող «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին: Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների...