Նորություններ

Մարզպետը գրքեր է նվիրել մարզային գրադարանին և դպրոցի աշակերտներին 19.02.2021
Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008 թվականից՝ Հայաստանի գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ: Տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 19-ին, և դա պատահական չէ. 1869 թ-ի այս օրը ծնվել է հայ մեծանուն գրող, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը ժառանգել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին: Հանճարեղ բանաստեղծի ծննդյան օրվա տոնական...

Մարզպետն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներին 17.02.2021
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) ներկայացուցիչներին՝ ԲԸՏՄ ղեկավարի խորհրդական Կարեն Անդրոյանին, ԲԸՏՄ Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանին և ԲԸՏՄ Արարատի տարածքային բաժնի պետական տեսուչ Հովսեփ Հարությունյանին: Հանդիպմանը մասնակցել են մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը և տեղական ինքնակառավարման և հանրապետական մարմինների հարցերով...

«Փառքի արահետով». հուշ-ցերեկույթ ՝ ի հիշատակ Արալեզ համայնքի անմահացած հերոսների 15.02.2021
Փետրվարի 12-ին Արարատի մարզի Արալեզ համայնքում տեղի ունեցավ «Փառքի արահետով» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան երրորդ գոյամարտում Արալեզ համայնքից անմահացած յոթ հերոսներ՝ Զաքար Սերոբյանի, Նոյ Թևոնյանի, Սերոբ Իսրոյանի, Մհեր Խաչատրյանի, Արամ Թևոնյանի, Արամ և Ժորա Արզումանյանների հիշատակին: Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը, Ոստիկանության Արարատի մարզային վարչության...

Հունվարին Արարատի մարզում ծնվել է 135 երեխա 12.02.2021
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ 2021 թ-ի հունվար ամսվա ընթացքում Արարատի մարզում ծնվել է 135 երեխա՝ 77 տղա և 58 աղջիկ: Մասնավորապես, մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններից «Արտաշատի ԲԿ»-ում ծնվել է 43 երեխա, «Մասիսի ԲԿ»-ում՝ 13, Վեդու ծննդատանը՝ 49 , իսկ «Արարատի հիվանդանոց ԲԿ» -ում լույս աշխարհ է եկել 30 երեխա:
Տեղեկացում 10.02.2021
Փետրվարի 10-ին, ժամը 10:00-ին, Ազատավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: *** Փետրվարի 22-ին, ժամը 11:00-ին, Քաղցրաշենի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու արտահերթ նիստը: *** Փետրվարի 24-ին, ժամը 10:00-ին, Մասիսի քաղաքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:

Մարզպետը ճանապարհել է մարզի նորակոչիկներին 08.02.2021
Այսօր մարզկենտրոն Արտաշատում տեղի ունեցավ 2020 թվականի ձմեռային զորակոչին Արարատի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման արարողությունը, որին մասնակցում էր Արարատի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Թևոնյանը: Ներկա էին նաև Հայ առաքելական եկեղեցու Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, Պաշտպանության նախարարության և Զինված Ուժերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:...