Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանում քննարկվել են 2020-2021 թթ. ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի կազմակերպչական հարցերը

Մարզպետարանում քննարկվել են 2020-2021 թթ. ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի կազմակերպչական հարցերը 11.01.2021

 Արարատի մարզպետարանում մարզպետ Ռազմիկ Թևոնյանի գլխավորությամբ և մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ` այսօր կայացել է աշխատանքային խորհրդակցություն` 2020-2021 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Խորհրդակցության ժամանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ողջունել է ներկաներին և իր խոսքում կարևորել դպրոցի դերը գիտության զարգացման և ամուր երկիր ունենալու հարցում՝ ընդգծելով, որ հանրակրթական օջախներն են...

ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 30.12.2020

Սիրելի՛ արարատցիներ Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այս տարի, ցավոք սրտի, մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար, սակայն այս տոնը ևս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա իրադարձությունները հիշելու և գալիք տարվա անելիքներն ուրվագծելու խորհուրդ… 2020 թվականին մեր մարզում իրականացվել են կրթական, մշակութային, առողջապահական, գյուղատնտեսական և բազում այլ ծրագրեր՝ միտված մեր բնակչության, մեր...

Մարզպետն ընդունել է օլիմպիադայի հաղթողներին

Մարզպետն ընդունել է օլիմպիադայի հաղթողներին 30.12.2020

Արարատի մարզպետարանում մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ընդունել է դպրոցականների 2019-2020 ուստարվա առարկայական օլիմպիադայի հաղթողներին: Մարզպետը նախ շնորհավորել է աշակերտներին օլիմպիադայում ցուցաբերած գերազանց արդյունքների առթիվ, ապա իր անունից պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել նրանց: «Սիրելի՛ աշակերտներ, թող 2021 թվականը Ձեզ համար ուսման մեջ այսպիսի ու սրանից ավելի մեծ հաջողությունների, նոր գիտելիքներ ձեռքբերելու և կրթական մակարդակն ավելի ու ավելի զարգացնելու տարի լինի: Դուք...

Մարզխորհրդի նիստ

Մարզխորհրդի նիստ 23.12.2020

Այսօր Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել մարզխորհրդի նիստ, որը վարել է նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։ Նիստի ժամանակ մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լեռնիկ Խաչատրյանը զեկուցել է մարզի համայնքների 2020 թվականի բյուջեի եկամուտների կատարման մասին։ Իսկ Քաղաքաշինության վարչության պետ Լևոն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներին ուղղված սուբվենցիոն ծրագրերը։ Մասնավորապես՝ ավարտվել կամ ավարտական փուլում...

Տեղեկացում 21.12.2020

Դեկտեմբերի 22-ին, ժամը 10:00-ին, Ազատավանի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը:  

Հիմնանորոգվել է Մասիսի տրանսպորտային հանգույց-Մասիս-Ռանչպար հատվածի կամուրջը

Հիմնանորոգվել է Մասիսի տրանսպորտային հանգույց-Մասիս-Ռանչպար հատվածի կամուրջը 17.12.2020

 Հ-12, Մասիսի տրանսպորտային հանգույց-Մասիս-Ռանչպար, Արաքս-Ջրառատ (Մ-3) հանրապետության նշանակության ավտոճանապարհի կմ3+450 հատվածի փլուզված կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են:  Կամուրջը շահագործման կհանձնվի տարեվերջին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 16:23:10