Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը մասնակցել է Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի հանրապետական հուշամրցաշարին

Մարզպետը մասնակցել է Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի հանրապետական հուշամրցաշարին 19.05.2025

 Արտաշատի քաղաքային մարզադաշտում մայիսի 17-18-ը կայացել է աթլետիկայի Հայաստանի բազմակի չեմպիոն, զոհված ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի հանրապետական 29–րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են 125 մարզիկ–մարզուհիներ՝ Արտաշատից, Երևանից, Վանաձորից, Կապանից, Գյումրիից և Վրաստանից: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, համայնքի ղեկավարները, Գառնիկ Ղուկասյանի մարզիչը, այլ հյուրեր։ Մարզի ղեկավարը պարգևատրել է մրցանակային...

Հայտարարություն

Հայտարարություն 15.05.2025

Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։ Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն պաշտպանված: Մարզպետի աշխատակազմի...

Մարզպետն ու Էկոնոմիկայի նախարարն այցելել են կարկուտից տուժած համայնքներ

Մարզպետն ու Էկոնոմիկայի նախարարն այցելել են կարկուտից տուժած համայնքներ 09.05.2025

Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ այսօր այցելել են Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան և Ջրաշեն բնակավայրեր։ Վերջիններս տեղում ծանոթացել են օրերս տեղացած կարկուտի հետևանքով տեղի բնակիչների կրած վնասներին, գնահատել իրավիճակը և քննարկել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները։ Բնակիչներին են ներկայացվել պետական աջակցության առկա գործիքակազմը։ Վստահեցվել է, որ Էկոնոմիկայի նախարարությունն ամեն ինչ...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ 09.05.2025

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով։ Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իրապես պատմական էր, ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ խորհրդային բանակի կազմում զգալի ներդրում ունեցան՝ իրենց անունը փառքով պսակելով պատերազմի բոլոր ճակատներում։ Նրանք համոզված էին՝ հաղթանակն ու անկախությունը չի...

Գույքագրվում են մարզում կարկուտի հետևանքով գյուղատնտեսների կրած հնարավոր վնասները

Գույքագրվում են մարզում կարկուտի հետևանքով գյուղատնտեսների կրած հնարավոր վնասները 07.05.2025

Արարատի մարզում մայիսի 5–ին անձրևի և կարկուտի հետևանքով գյուղացիական տնտեսություններին հասցված վնասները գնահատելու նպատակով Արարատի մարզպետի աշխատակազմում և Արտաշատի համայնքապետարանում ստեղծվել են աշխատանքային խմբեր։ Բնակիչների այգիներին հասցված վնասները գույքագրելու և առաջացած խնդիրները տեղում հասկանալու համար Արարատի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Կտրակյանը, հանձնաժողովում ընդգրկված մյուս անդամներն ու ՆԳՆ ոլորտային...

Մարզպետի աշխատակազմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Մարզպետի աշխատակազմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին 03.05.2025

Արարատի մարզպետի աշխատակազմն այսօր վաղ առավոտից մասնակցել է համապետական շաբաթօրյակին։ Շաբաթօրյակին մասնակցել է նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Աշխատակազմը մաքրման աշխատանքներ է կատարել Խոր Վիրապ վանական համալիրի տարածքում։ Նշենք, որ մարզի բոլոր համայնքներն այսօր մասնակցում են համապետական շաբաթօրյակին։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-07 15:30:42