Նորություններ

Գետափնյայում մեկնարկել են կենտրոնական ճանապարհի մայթի կառուցման աշխատանքները 08.09.2020
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Գետափնյա համայնքում մեկնարկել են կենտրոնական ճանապարհի մայթի կառուցման աշխատանքները : Ծրագրի ընդհանուր գումարը 25 միլիոն 17 հազար 410 ՀՀ դրամ է , որից 45 % - ը տրամադրում է ՀՀ կառավարությունը , 55 % - ը՝ համայնքը : Աշխատանքներն ...
Տեղեկացում 07.09.2020
Սեպտեմբերի 7-ին, ժամը 15:30-ին, Նոր Կյանքի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, Նիզամիի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին, Շահումյանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին, Վեդիի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին,...

Մարզի 32 համայնքներում արդիականացվում են ոռոգման համակարգերը 03.09.2020
Արարատի մարզի 32 համայնքներում իրականացվում է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր: Ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարությունը՝ Եվրասիական զարգացման բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ: Ծրագրի արժեքը կազմում է 2 միլիարդ 318 միլիոն դրամ, որից 90 %-ը՝ ֆինանսավորում է Եվրասիական զարգացման բանկը, 10%-ը՝ համայնքները: Համայնքներում կատարվող աշխատանքները Արարատի մարզպետարանի ուշադրության կենտրոնում են և վերահսկողության ներքո:

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանում հանդիպել է մարզի խաղողագործների և խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և մարզից ընտրված պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը և Սեդրակ Թևոնյանը: Խաղողագործների մտահոգությունն այն էր, որ բերքն այս տարի շատ է և հնարավոր է մթերման հետ կապված խնդիրներ առաջանան: Սակայն խաղող մթերող ընկերության ներկայացուցիչները վստահեցրեցին, որ գյուղացիների խաղողը դաշտում...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ 01.09.2020
Սիրելի աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, ցավոք, այս գեղեցիկ օրը չենք կարող տոնական միջոցառումներ անցկացնել: Սակայն գիտելիք ստանալը երբեք չպետք է խոչընդոտվի: Այո՛, այս մի քանի ամիսները, ինչպես բոլորիս համար, այնպես էլ ձեզ համար, շատ դժվար են եղել, սակայն մենք այս իրավիճակից պետք է ավելի ամրացած դուրս գանք, ավելի գիտակից ու երբեք բաց չթողնենք սովորելու, գիտելիք ստանալու...

Բուրաստանում արտաքին լուսավորութան ցանց է կառուցվում 31.08.2020
2020թ. սուբվենցիոն ծրագրով արտաքին լուսավորության ցանց է կառուցվում Բուրաստան համայնքի հետևյալ փողոցներում՝ Զ.Գալստյան, Գ.Նժդեհի, Թումանյան, Իսահակյան փողոցները, Արտաշատյան խճուղին մասնակի, Պ.Սևակի, Չարենցի և Անդրանիկի փողոցները՝ մասնակի: Կատարվող աշխատանքների արդյունքում Բուրաստան համայնքը կունենա ամբողջությամբ լուսավորված փողոցներ: Համայնքի մյուս փողոցները լուսավորվել են 2019թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակում: Ծրագրի արժեքը 26 միլիոն 254 հազար 470 ՀՀ դրամ է, որից 50%-ը հատկացնում...