Նորություններ

Մարզում կա կորոնավիրուսով հաստատված 552 վարակակիր 22.05.2020
Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 552 է, որոնցից 213-ը՝ առողջացած, 8-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 331 քաղաքացի:

Մարզի 13 համայնքներում կկառուցվեն ֆուտբոլային խաղադաշտեր 21.05.2020
Արարատի մարզի 13 համայնքներում «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի և համայնքների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Արարատի մարզպետարանի աջակցությամբ, մարզի 13 համայնքներում կկառուցվեն միջազգային չափանիշներին համապատասխան արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր: Խաղադաշտերը կկառուցվեն դպրոցամերձ տարածքներում կամ համայնքների կողմից հատկացված համապատասխան վայրերում: Կառուցվող խաղադաշտերի համար ընտրվել են հետևյալ համայքները՝ ✅ Այնթապ (դպրոց) ✅ Լուսառատ (դպրոց) ✅...

Նարեկ համայնքում կիրականացվեն խմելու ջրագծի և արտաքին կոյուղագծի կառուցման աշխատանքներ 21.05.2020
Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արարատի մարզի Նարեկ համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտը: Նարեկ համայնքի խմելու ջրագծի և արտաքին կոյուղագծի կառուցման աշխատանքները շուտով կսկսվեն: Աշխատանքների համար հայտարարված մրցույթն ավարտվել է, կապալառու ընկերությունը «ՎԱԼ-ԿԱՐ» ՍՊԸ-ն է: Ծրագրի արժեքը կազմում է 6 484 000 ՀՀ դրամ:

Վարդաշեն համայնքում ոռոգման ցանց կկառուցվի 21.05.2020
Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արարատի մարզի Վարդաշեն համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտը: Վարդաշեն համայնքի ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները շուտով կսկսվեն: Ոռոգման ցանցի կառուցման համար հայտարարված մրցույթն ավարտվել է, կապալառու ընկերությունը «ԷՐԳԻՐ» ԲԲԸ-ն է: Ծրագրի արժեքը կազմում է 24 150 000 ՀՀ դրամ:

Ջրաշեն համայնքում ասֆալտապատում կիրականացվի 20.05.2020
Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արարատի մարզի Ջրաշեն համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրային հայտը: Ջրաշեն համայնքի Ս. Քոլոզյան փողոցի 775 մ հատվածի ասֆալտապատման աշխատանքները շուտով կսկսվեն: Ասֆալտապատման համար հայտարարված մրցույթն ավարտվել է, կապալառու ընկերությունը «ՀԻՊԵՐՆՈՎԱ» ՍՊԸ-ն է: Ծրագրի արժեքը կազմում է 57 820 000 ՀՀ դրամ:

Տեղեկատվություն՝ Արարատի մարզում ստացված նվիրատվությունների վերաբերյալ 19.05.2020
Ներկայացնում ենք տեղեկատվություն՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզում արված նվիրատվության վերաբերյալ։ Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով՝ Արարատյան հայրապետական թեմի կողմից, Արարատի քաղաքապետարանին է հատկացվել 20 փաթեթ սնունդ: Տրված օգնությունն ըստ նպաստառուների ցուցակի բաժանվել է 20 ընտանիքների: Փաթեթներում եղել են՝ 2 հատ ձեթ, 2 կգ մակարոն, 2 կգ ալյուր, 2 տուփ պահածոյացված միս, 2 կգ շաքարավազ, 30 հատ ձու, 1կգ հնդկաձավար, 1 կգ բրինձ, 2 հատ խտացրած կաթ, 1 հատ տոմատի մածուկ, 1 հատ...