Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում կորոնավիրուսով 210 վարակակիր կա, 61՝ առողջացած, 4՝ մահ

Մարզում կորոնավիրուսով 210 վարակակիր կա, 61՝ առողջացած, 4՝ մահ 16.04.2020

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահված 4 դեպք։ Նորից ու նորից հորդորում և խնդրում ենք լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը։     

Տեղեկացում 16.04.2020

Ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին,Սիփանիկի  համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:  *** Ապրիլի 21-ին, ժամը 11:00-ին, Մասիսի քաղաքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:  Նիստի առցանց հեռարձակման  հղումը՝  այստեղ  

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ 16.04.2020

Այսօր Հայաստանի Հանրապետության պետականության հենասյուներից մեկի՝ Ոստիկանության օրն է։ Այս դժվար օրերին համավարակի դեմ պայքարի առաջնագծում են ոչ միայն բժիշկները, այլև՝ ոստիկանները։ Մենք բոլորս պետք է բարձր գնահատենք ու արժևորենք ոստիկանի կատարած աշխատանքը։ Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների բացահայտման և այլ գործողություններից զատ՝ այսօր ոստիկանության վրա դրված է մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր առաքելություն՝ պայքար համավարակի դեմ, որը մեր ոստիկանները պատվով և ամենայն...

 Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը եզդիների Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը եզդիների Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ 15.04.2020

Սրտանց շնորհավորում եմ մեր բարեկամ եզդի ժողովրդին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Մեծ է եզդիների ավանդը մեր երկրի շենացման ու կայացման գործում։ Դարերի պատմություն ունեցող հայ-եզդիական եղբայրությունը, վստահ եմ, տարիների ընթացքում ավելի ու ավելի ամրանալու է, և ձեզ հետ միասին հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները՝ ստեղծելով մեր ավելի հզոր Հայաստանը։ Թող Նոր տարին ձեզ համար, սիրելի եզդիներ, լինի առատության և առողջության տարի։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ և ամենայն...

Արարատի մարզից հավանության է արժանացել 5 սուբվենցիոն ծրագիր

Արարատի մարզից հավանության է արժանացել 5 սուբվենցիոն ծրագիր 14.04.2020

Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 10-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Արարատի մարզից ներկայացված 112 սուբվենցիոն ծրագրային հայտերից 5-ը։ Հաստատված ծրագրերն են՝  • Այգավան համայնք - Գ․ Ղուկասյան փողոցի ասֆալտապատում • Նորամարգ համայնք - Ազատության և հարակից փողոցների ջրագծի կառուցում • Ջրաշեն համայնք - Ս. Քոլոզյան փողոցի ասֆալտապատում • Նարեկ համայնք - Խմելու ջրագծի և արտաքին...

49 համակարգչային սարք է տրվել մարզի անապահով ընտանիքներին

49 համակարգչային սարք է տրվել մարզի անապահով ընտանիքներին 14.04.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված ևս 49 համակարգչային տեխնիկա տրամադրվել է Արարատի մարզպետարանին։ Նվիրաբերված սարքերը փոխանցվել են մարզի տարբեր համայնքների սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳՄՍՆ-ի կողմից 38 համակարգչային սարք էր տրամադրվել մարզպետարանին, որոնք նույնպես բաժանվել են մարզի անապահով ընտանիքներին։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 16:59:48