Նորություններ
Հիշեցում 24.03.2020
«Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․մարտի 16-ի 298-Ն որոշման ուժի մեջ մտնելուց հետո Արարատի մարզպետարանը քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումն իրականացնում է միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով՝ նպատակ ունենալով բացառել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների...

Ի գիտություն 24.03.2020
Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։ Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր...

Գարիկ Սարգսյանը մարզի մի շարք համայնքներում հետևել է գարնան նախապատրաստական աշխատանքներին 24.03.2020
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու «Արտաշատ» ՋՕԸ գործադիր տնօրենի ԺՊ Կառլեն Մկրտչյանն այսօր մարզի մի շարք համայնքներում հետևել են գարնան նախապատրաստական աշխատանքներին։ Մասնավորապես՝ Քաղցրաշեն, Այգեստան, Այգեպատ, Այգեզարդ, Դալար համայնքներում իրականացվել են ներտնտեսային ցանցի մաքրման աշխատանքներ, իսկ Մխչյան համայնքում իրականացվել են հեռացնող ջրանցքի մաքրման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվել են ինչպես էքսկավատորով, այնպես էլ՝ ձեռքով։ Ինչ վերաբերում է...

Նվիրատվությունների պահեստավորման նպատակով Արարատի մարզում առանձնացվել են հատուկ կետեր 23.03.2020
Հարգելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ նվիրատվությունների պահեստավորման նպատակով Արարատի մարզում առանձնացվել են հատուկ կետեր։ Պահեստավորման կետերի հասցեները և պատասխանատուների տվյալները՝ Պահեստարանի հասցե՝ ք․ Արարատ, Շահումյան 36 (քաղաքապետարանի հարևանությամբ)։ Պահեստարանի պատասխանատու՝ համայնքի ղեկավարի տեղեկալ Սարգիս Միշիկյան, Հեռ․՝ (091) 13 13 15 Պահեստարանի հասցե ք․ Արտաշատ, Օգոստոսի 23 փողոցի թիվ 64 հասցեում գտնվող «Շառլ Ազնավուրի անվան մշակույթի...

Մարզպետարանում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի աշխատանքային հերթական նիստը 20.03.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ մարզպետարանում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի աշխատանքային հերթական նիստը։ Ներկայացվել են թարմ տեղեկատվություն և կատարված աշխատանքները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Նշվել է, որ մարզում իրավիճակը վերահսկելի է։ Նիստին քննարկվել է խոցելի խմբերին պարենային և ոչ պարենային սնունդ տրամադրելու համար ժամանակավոր պահեստավորման կետերի ստեղծելուն վերաբերող, ինչպես նաև հանրային տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների,...

Հայտարարություն 20.03.2020
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարզում պարենային և ոչ պարենային ապրանքներ ստանալու են հասարակական հետևյալ թիրախային խմբերը՝ ներկայացված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ✅միայնակ կենսաթոշակառուներ, ✅միայն կենսաթոշակառուներից բաղկացած, ✅տեղաշարժման դժվարություններ ունեցող, ✅տեսողության խնդիրներ ունեցող, ✅հաշմանդամություն ունեցող անձանց, ✅այդ թվում՝ իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։ ...