Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում-քննարկում՝ Արարատի մարզպետարանում

Հանդիպում-քննարկում՝ Արարատի մարզպետարանում 17.02.2020

Առողջապահության նախարարի 2020 թ. փետրվարի 6-ի հրամանի (« Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնովիրուսային վարակի (2019թ. n-COV)» դեմ պայքարի միջոցառումների իրականացման մասին) շրջանակներում Արարատի մարզպետարանի առողջապահության վարչությունում կայացել է հանդիպում-քննարկում՝ մարզի ԲԿ-ների տնօրենների, ՀՎԿԱԿ «Արարատ» մասնաճյուղի համաճարակաբանների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում խոսվել է բժշկական կենտրոնների կողմից ՆՀՎ տարեկան ծրագրերի, առանձին բաժանմունքների...

Զորակի միջնակարգ դպրոցի սանհանգույցը վերանորոգվել է

Զորակի միջնակարգ դպրոցի սանհանգույցը վերանորոգվել է 14.02.2020

Մարզի դպրոցների բարեկարգումը մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում է: 2020 թվականին մարզի մի շարք դպրոցներում մասնակի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու ծրագրեր կան: Արդեն իսկ ավարտվել է Զորակի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի սանհանգույցի վերանորոգման աշխատանքները: Այն իրականացվել է մարզպետարանի անմիջական աջակցությամբ և դպրոցի սեփական խնայողությունների հաշվին:  Սանհանգույցը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Ծրագիրն...

Տեղեկացում 14.02.2020

Փետրվարի 17-ին, ժամը 11:00-ին, Նորաշենի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Փետրվարի 19-ին, ժամը 15:00-ին, Բերքանուշի  համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Փետրվարի 20-ին, ժամը 14:30-ին, Երասխի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Փետրվարի 20-ին, ժամը 10:00-ին, Արալեզի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:  *** Փետրվարի 21-ին, ժամը...

Կայացել է 2020 թվականի մարզխորհրդի առաջին նիստը

Կայացել է 2020 թվականի մարզխորհրդի առաջին նիստը 14.02.2020

Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է մարզխորհրդի 2020 թվականի առաջին նիստը, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել համայնքի ղեկավարներ, մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ, մարզի ՋՕԸ-ի ղեկավարներ և այլք: Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նկատել է, որ 2019 թվականը լի էր բնակչության կյանքը բարելավող մի շարք ծրագրերով, որոնք առավել մեծ ծավալներով շարունակվելու են նաև այս տարի: Այնուհետև Գարիկ Սարգսյանը ներկայացրել է...

Արարատի մարզի Խաչփար գյուղում բացվեց ԱՐՏ-թակարդ Գաստրո բակ

Արարատի մարզի Խաչփար գյուղում բացվեց ԱՐՏ-թակարդ Գաստրո բակ 14.02.2020

Արարատի մարզի Խաչփար գյուղում այսօր բացվեց ԱՐՏ-թակարդ Գաստրո բակ: Բացման արարողությանը մասնակցում էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը, Հայաստանում ՌԴ դեսպանության խոհրդական Դմիտրի Ստեպանովը: Գաստրո բակերի ձևաչափը մշակվել և իրականացվում է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի կողմից: Բակերի նպատակն է հնարավորություն ընձեռել գյուղաբնակներին...

Մարզպետն ընդունել է ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

Մարզպետն ընդունել է ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին 13.02.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ֆիզիակական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի հետ: Մարզպետն ու ռեկտորի պաշտոնակատարը քննարկել են մարզի և ինստիտուտի միջև համագործակցությունը խորացնելուն, մարզում սպորտային կյանքն առավել ակտիվացնելուն ուղղված քայլերը: Կողմերը պայմանավորվել են մի շարք ծրագրերի վերաբերյալ առաջիկայում ստորագրել նաև հուշագիր: Նրանք անդրադարձել են նաև փետրվարի 28-ին ՀՖԿՍՊԻ-ի հետ համատեղ Մասիսի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20