Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը Մասիսում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման արարողությանը

Արարատի մարզպետը Մասիսում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման արարողությանը 25.06.2019

 Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը մասնակցել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և պաշտոնատար այլ անձինք։ Զբոսայգին և մարզահամալիրը կառուցվել են Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA...

Քաղցրաշեն համայնքում իրականացվում են խմելու ջրագծերի փոխարինման աշխատանքներ

Քաղցրաշեն համայնքում իրականացվում են խմելու ջրագծերի փոխարինման աշխատանքներ 25.06.2019

Հրատապ լուծում պահանջող ծրագրով Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի Ներսիսյան, Սունդուկյան, Ավ. Իսահակյան փողոցներում այս պահին իրականացվում են խմելու ջրագծերի փոխարինման աշխատանքներ: Ջրագծերը վթարային վիճակում էին: Ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլն 500 հազար ՀՀ դրամ է, որից 2 մլն 634 հազար ՀՀ դրամը հատկացրել է պետությունը, 866 հազար ՀՀ դրամը՝ համայնքը: Հունիսի 20-ին մեկնարկած շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել մեկ ամսից:     

 Ոռոգման ջրագծի կապիտալ նորոգման աշխատանքներ Նոր Կյուրինում

Ոռոգման ջրագծի կապիտալ նորոգման աշխատանքներ Նոր Կյուրինում 24.06.2019

400 մմ տրամաչափով երկաթե խողովակների տեղադրում՝ 850 մ երկարությամբ . Նոր Կյուրին համայնքում ընթանում է տնամերձ հողամասերը սնուցող ոռոգման ջրագծի կապիտալ նորոգում: Դեռևս անցյալ դարի 80-ական թթ. կառուցված ջրագծի բետոնե խողովակների փոխարինումը նորերով իրականացվում է հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրով: 38 մլն 852. հազ դրամ նախահաշվային արժեքով ծրագրի աշխատանքները մեկնարկել են մայիսի կեսերին, կավարտվեն 5 ամիս անց: 

Հիմնանորոգման աշխատանքներ Լուսառատի մանկապարտեզում

Հիմնանորոգման աշխատանքներ Լուսառատի մանկապարտեզում 20.06.2019

1970-ական թթ. շահագործման հանձնված Լուսառատի մանկապարտեզում, մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում,  ընթանում են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես շինարարական աշխատանքներ են իրականացվում նախակրթական հաստատության միջանցքներում, պահեստում, լվացքատանը, խոհանոցում, բուժկետում, անցումային սենյակներում, ննջասենյակներում, խմբասենյակներում և սանհանգույցում: 11 մլն 466 հազ. 316 դրամ նախահաշվային արժեքով, «ՍԵՅՇՆԻՆ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող...

Այնթապի թիվ 1 դպրոցում շինարարական ծրագիր է իրականացվում

Այնթապի թիվ 1 դպրոցում շինարարական ծրագիր է իրականացվում 19.06.2019

Այս տարվա օգոստոսի վերջին Արարատի մարզի Այնթապ համայնքի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 դպրոցում կավարտվի նոր մետաղապլաստե պատուհանների տեղադրման ծրագիրը, որն իրականացվելու է եռահարկ մասնաշենքում և մարզադալիճում՝ 344.5ք/մ մակերեսով: Աշխատանքները հնարավոր է եղել իրականացնել դպրոցի տնտեսած և Արարատի մարզպետարանի կողմից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին, որ, ըստ նախահաշվային արժեքի, կազմում են 21 մլն 723 հազ. 64 դրամ: Ծրագրի իրականացման համար հայտարարված մրցույթի տասը...

                      Մեկնարկեց ամառային հանգստի առաջին փուլը

Մեկնարկեց ամառային հանգստի առաջին փուլը 19.06.2019

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ամեն տարի Հանքավանի առողջարարական ճամբարներում իրենց հանգիստն են անցկացնում սոցիալապես անապահով, զոհված կամ վիրավոր ազատամարտիկների ընտանիքների երեխաներ՝ հանրապետության տարբեր մարզերից: Երեք փուլով՝ յուրաքանչյուրը 20 օր տևողությամբ, ընթացող հանգստի ծրագրում ընդգրկվում են նաև մեծ թվով երեխաներ Արարատի մարզից: Այսօր մեկնարկած առաջին փուլով Հանքավանի «Խոտոր ջուր» և «Հեքիաթային կիրճ» մանկական ճամբարներ մեկնող 170 երեխաներին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-25 17:53:39