Նորություններ
Հայտնի են սպորտլանդիայի մարզային փուլ անցած թիմերը 25.03.2019
1-3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի մարզային փուլի ընթացքում օրեր անց հանդիպելու են տարածքային փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած Վանաշենի , Մարմարաշենի , Լանջազատի , Մրգավանի , Արարատի թիվ 4, թիվ 2, Մասիսի թիվ 2 և թիվ 4, Արտաշատի թիվ 2 դպրոցների թիմերը, որոնցից ուժեղագույնն էլ իրավունք է ստանալու մասնակցելու վճռորոշ՝ հանրապետական փուլին: Ի դեպ, անցյալ տարի Վանաշենի միջնակարգ...
Արարատի մարզպետն այցելել է հակակարկտային կայանքներ 25.03.2019
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն աշխատանքային շրջայց է կատարել Դալար, Շահումյան, Բերքանուշ համայնքների հակակարկտային կայանքներում: ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային հակակարկտային կայանի պետ Նարեկ Գալստյանի ուղեկցությամբ մարզի ղեկավարը ծանոթացել է կայանքներում ընթացող ապակոնսերվացման աշխատանքներին, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության և համայնքների ղեկավարների միջև կնքված շահագործման պայմանագրերի կատարման ընթացքին, որոնք ենթադրում են...
Գարիկ Սարգսյանն այցելել է այրվածքներ ստացած երեխային, ծանոթացել նրանց հատկացված կացարանի պայմաններին 25.03.2019
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի և մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի հետ այսօր այցելել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան: Մարզպետը տեղում ծանոթացել է երեխայի առողջական վիճակին: Կենտրոնի տնօրեն Վարդան...
Համապետական շաբաթօրյակն Արարատի մարզի համայնքներում 23.03.2019
Արարատի մարզում շարունակվում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները։
Արարատի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը 23.03.2019
Այսօր առավոտյան ժամը 9:00-ից Արարատի մարզում տրվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա շրջանակներում իրականացվող համապետական առաջին շաբաթօրյակի մեկնարկը: Շաբաթօրյակի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են Արարատի մարզի բոլոր գյուղական և քաղաքային համայնքները, ներգրավված են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցները, կրթական, առողջապահական հաստատությունները և մասնավոր...
Արարատում շաբաթօրյակին մասնացել է ավելի քան 13 հազար քաղաքացի, փակվել է 5 աղբանոց 23.03.2019
Արարատի մարզի բոլոր համայնքներում այսօր ողջ օրն իրականացվել է համապետական շաբաթօրյակ։ Ավելի քան 13 հազար քաղաքացի այսօր դուրս է եկել փողոց՝ մաքրելով մարզի և համայնքի ճանապարհները, դպրոցների և մանկապարտեզների, հուշակոթողների, մշակութային տների հարակից տարածքները։ Համապետական մաքրության օրը մասնակից է եղել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ տիկնոջ հետ։ Մարզպետ Սարգսյանը նաև շրջել է մարզի մի շարք քաղաքներում և համայնքներում՝ ծանոթանալով անցկացվող աշխատանքներին: Վերջինս գյուղական և...