Նորություններ

Համապետական շաբաթօրյակ. 08.06.2019 04.06.2019
Ամբողջական տեղեկատվություն հունիսի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի շրջանակներում մարզի համայնքներում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ

Հիմնանորոգվում է Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածը 04.06.2019
Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Տարվող աշխատանքների արդյունքում կվերանորոգվի Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածը։ Կբարեկարգվեն նաև փողոցին հարող մայթերն ու առուները։ Ճանապարհահատվածի ասֆալտապատումը հնարավոր է եղել իրականացնել Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Նշենք, որ առաջիկա օրերին կմեկնարկեն նաև Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն, Դվին- Նորաշեն, Այգեզարդ ճանապարհահատվածների հիմնանորագման աշխատանքները։

Տեղեկատվություն մայիս ամսին տեղի ունեցած արտակարգ դեպքերի մասին 04.06.2019
Մարզ Տեղանքի անվանումը կամ հասցեն Աղետի տեսակը ԱԻ առաջացման ամսաթիվը ԱԻ ավարտման ամսաթիվը Դեպքի նկարագրությունը Ձեռնարկված միջոցառումները...

Երասխի ինտենսիվ այգիներում մեկնարկել է բերքահավաքը 03.06.2019
Գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի կողմից Երասխ համայնքում հիմնված ինտենսիվ այգիներում մեկնարկել է բերքահավաքը։ Նորագույն տեխնիկական զինվածության՝ հակակարկտային, հակացրտահարության ու կաթիլային ոռոգման համակարգերի առկայության շնորհիվ այստեղ որակյալ ու բարձր է բերքատվությունը: Բերքահավաքի մեկնարկի առթիվ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը եղել է 62 հա տարածք զբաղեցնող այգիներում, ուր աճեցնում են կեռաս, ծիրան և խնձոր: Դեռևս անցյալ տարի հիմնված ինտենսիվ...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը եղել է «Արազափ-1» պոմպակայանում 03.06.2019
«Արազափ-1» պոմպակայանը սպասարկում է Երասխ, Արմաշ և Պարույր Սևակ համայնքները: Պոմպակայանի՝ դեռևս անցյալ դարի 70-ական թթ. տեղակայված խողովակների հնամաշության հետևանքով հաճախ տեղի են ունենում վթարներ: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը եղել է պոմպակայանում, որտեղ գրանցվել էր հերթական վթարը, հետևել «Վեդի» ՋՕԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքներին: Դրանք նախատեսվում է ավարտին հասցնել այսօր երեկոյան:
Տեղեկացում 31.05.2019
Հունիսի 3-ին, ժամը 16:00-ին, Ոստանի համայնքապետարանում անցկացվելու է Ոստան համայնքի ավագանու հերթական նիստը: Հունիսի 5-ին, ժամը 15:00-ին, Լուսառատի համայնքապետարանում անցկացվելու է Լուսառատ համայնքի ավագանու հերթական նիստը: Հունիսի 5-ին, ժամը 10:00-ին, Նարեկի համայնքապետարանում անցկացվելու է համայնքի ավագանու հերթական նիստը: Հունիսի 7-ին, ժամը 14:00-ին, Հնաբերդի համայնքապետարանում տեղի է ունենալու համայնքի ավագանու նիստ:


