Նորություններ

Հանրային քննարկում Շաղափ վարչական շրջանում 25.01.2019
Օրեր առաջ Արարատի մարզպետարան այցելած շաղափցիների կողմից բարձրացված մի շարք հարցերի հետքերով այսօր մարզպետ Գարիկ Սարգսյանը եղել է մարզի միակ խոշորացված համայնքի՝ Ուրցաձորի մեջ մտնող Շաղափ վարչական շրջանում։ Շաղափի բնակիչներն իրենց դժգոհությունն էին հայտնել խոշորացման իրողության և այլ երևույթների դեմ՝ շեշտելով, որ շաղափցին լիարժեք մասնակցություն չի ունենում տեղական ինքնակառավարմանը։ Մասնակցելով բարձրացված հարցերի լուծման համար Շաղափում այսօր հրավիրված հանրային քննարկմանը՝ մարզպետը...
Տեղեկացում 25.01.2019
Հունվարի 29-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Զորակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ: Հունվարի 29-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արարատի մարզի Մրգավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Հունվարի 29-ին, ժամը 14:30-ին, ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Հունվարի 30-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Քաղցրաշենի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:...

Կառուցվել է Դաշտաքարի մանկապարտեզը 24.01.2019
2017թ. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) ֆինանսավորմամբ մեկնարկած Դաշտաքար համայնքի մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքներն արդեն իսկ ավարտին են հասցվել: 0.39 հա մակերեսի վրա կյանքի կոչվող և ժամանակակից պահանջներին համապատասխանող մանկապարտեզի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 13,190.69 ԱՄՆ դոլար: Նորաոճ, գունավոր մետաղակղմինդրե ծածկույթով տանիքով կառույցը բաղկացած է նախասրահից, հանդերձարանից, տնօրենի սենյակից, 2 խմբի համար նախատեսված...

Նշվել է Պարույր Սևակի 95-ամյակը 24.01.2019
Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Զանգակատուն համայնք, որտեղ նշվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի 95-ամյակը: Մինչ բանաստեղծի ծննդավայր հասնելը Գարիկ Սարգսյանը ծաղիկներ է դրել բանաստեղծի` վթարի վայրում տեղադրված հուշակոթողին: Ավանդույթի համաձայն՝ պոետի ծննդավայրում գտնվող տուն-թանգարանում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթին ներկա են եղել նաև մարզպետարանի աշխատակիցներ, համայնքի ղեկավարներ, մտավորականներ, դպրոցականներ, ինչպես նաև Սևակի պոեզիայի սիրահարներ: Ողջունելով...

Պիլոտային ծրագրի քննարկում Նարեկ համայնքում 23.01.2019
«Հայաստանի Արարատյան դաշտում հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Ս. Բալոյանի և Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Ա.Վարդևանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Արարատի մարզի Նարեկ համայնք: Այցի նպատակն է եղել Նարեկ համայնքի ավագանուն և համայնքապետարանի աշխատակազմին նշված պիլոտային...

Սոյայի աճեցման ներդրումային ծրագիր Արարատի մարզում 23.01.2019
Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է մարզի մի շարք համայնքներ , որտեղ առաջիկայում նախատեսվում է իրականացնել սոյայի աճեցման ներդրումային նոր ծրագիր: Մարզպետը ծանոթացել է տեղանքին և գործարարների հետ քննարկել ծրագրի մանրամասներն ու հետագա աշխատանքների սկզբունքները: Քննարկման ժամանակ շեշտվել է, որ ծրագրի հաջողությունը կախված է բոլոր կողմերի անմիջական և գործուն մասնակցությունից: Պետություն-համայնք—մասնավոր ներդում ձևաչափով համագործակցությունը կարող է նպաստել...