Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խմելու ջրագծի անցկացում Հայանիստ համայնքում

Խմելու ջրագծի անցկացում Հայանիստ համայնքում 01.11.2018

Խմելու նոր ջրագծի անցկացման աշխատանքներին հետևելու համար այսօր Արարատի մարզպետը եղել է  Հայանիստ համայնքում։ 3 կմ երկարությամբ խողովակաշարի տեղակայման արդյունքում համայնքի 171 տնտեսություն ունեցող Գետաշեն թաղամասում լուծվելու է խմելու ջրի խնդիրը։ Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման և 10 մլն 500 հազ. արժողությամբ հրատապ ծրագրով իրականացվող ջրագծի անցկացման աշխատանքները նախատեսվում է ավարտել նոյեմբերի վերջին։ 

Վոլեյբոլի մարզադաշտի բացում Բուրաստան համայնքում

Վոլեյբոլի մարզադաշտի բացում Բուրաստան համայնքում 31.10.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկա է եղել Բուրաստան համայնքի վոլեյբոլի մարզադաշտի բացման արարողությանը։ Մարզադաշտի կառուցումը կյանքի է կոչվել համայնքի ֆինանսավորմամբ՝ 2017-2021թթ. զարգացման հնգամյա ծրագրի շրջանակներում, որ ենթադրում է համայնքի սեփականություն հանդիսացող կոմունալ ենթակառուցվածքների պահպանում, համայնքի մարզական կյանքի ակտիվացում։ Մարզադաշտի բացումից հետո այստեղ նախատեսվում է անցկացնել վոլեյբոլի համայնքային ու միջհամայնքային մրցաշարեր:

Քայլ արա հանուն Արարատի

Քայլ արա հանուն Արարատի 30.10.2018

<<Քայլ արա հանուն Արարատի>> ծրագրի շրջանակներում, որն ամփոփվելու է սույն թվականի նոյեմբերի 24-ին, այսօր Գարիկ Սարգսյանը հանդիպել է  Արտաշատի, Մասիսի և Արարատի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման նպատակը համայնքներում առկա մարդկային ու ինստիտուցիոնալ ներուժի բացահայտումն է, արտեկրում ապրող մեր հայրենակիցների կողմից հեռանկարային ծրագրերի ներդրումն ու մարզի զարգացման ուղղությամբ քննարկումների ծավալումը: Հանդիպման ընթացքում առաջարկվել է  մինչև նոյեմբերի 24-ը...

Բացվել է Արտաշատի բժշկական կենտրոնը

Բացվել է Արտաշատի բժշկական կենտրոնը 29.10.2018

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն ներկա են եղել Արտաշատի գլխավոր բժշկական հաստատության վերաբացման արարողությանը: Դեռևս 2016թ. հունիսից սկսված կենտրոնի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի, ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ ԱՆ առողջապահական ԾԻԳ-ի պատվիրատվությամբ։ 130 մահճակալով հիվանդանոցում գործելու են ժամանակակից սարքավորումներով համալրված թերապևտիկ,...

Տեղեկացում 29.10.2018

Հոկտեմբերի 31- ին ժամը 14:00- ին Արարատի մարզի Բերքանուշի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու   հերթական նիստը :  ******   Նոյեմբերի 1- ին ,  ժամը 14:00- ին Գեղանիստի համայնքապետարանում   անցկացվելու է Գեղանիստ համայնքի ավագանու հերթական նիստը : ****** Նոյեմբերի 2- ին ,  ժամը 11:00- ին Արարատի մարզի Քաղցրաշենի...

Արարատի մարզպետն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը 29.10.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու տրվել նոր հանձնարարականներ: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցել է ոռոգման համակարգում ջրամատակարարման աշխատանքների ընթացքի մասին: Գարիկ Սարգսյանին է ներկայացվել նաև մարզի ավտոճանապարհային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-26 13:06:23