Նորություններ
Մարզական փառատոնն Արարատի մարզում 25.09.2018
Սեպտեմբերի 19-22-ը ընկած ժամանակահատվածում Արտաշատ, Մասիս, Վեդի և Արարատ քաղաքներում կայացել է մարզական փառատոն։ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող ամենամյա փառատոնի նպատակը ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացման, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացումն է։ Փառատոնն անցկացվել է հանրապետության 48 քաղաքներում և Ստեփանակերտում ՝ ընդգրկելով քաղաքային ու գյուղական համայնքների, սուումնական...
Վերին Դվինում նշել են Հայաստանում ասորական համայնքի հիմնադրման 190 ամյակը 24.09.2018
Սեպտեմբերի 24-ին Վերին Դվին համայնքում համայնքում կայացած տոնբական միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հյուրեր ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Հայստանում ԱՄՆ դեսպանատան, Հայաստանի տարբեր հատվածներում գործող ասորական համայնքների ներկայացուցիչներ: Արարատի մարզպետը շնորհավորել է ասորի ժողովրդին տոնի առթիվ, խոսել երկու ժողովուրդների ճակատագրի նմանությունից և ավելացրել, որ հպարտ է հայ ժողովրդի կողքին ուժեղ, պայքարող ու հավատարիմ նրանց տեսակն ունենալու համար:...
Տեղեկացում 24.09.2018
Սեպտեմբերի 24-ին , ժամը 12:00-ին, Բաղրամյանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 25-ին , ժամը 11:00-ին, Զանգակատան համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:
Արարատի մարզում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 22.09.2018
Սեպտեմբերի 22-ին Արարատի մարզ կատարած այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել համայնքների ղեկավարների հետ: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը շեշտել է, որ մարզում է իրավիճակին ծանոթանալու համար, ապա անդրադարձել մարզի զարգացման հեռանկարներին՝ շեշտելով, որ նպատակային է Արարատը դարձնել զարգացած արդյունաբերություն ունեցող մարզ, իհարկե գյուղատնտեսությունը չմղել երկրորդ պլան և այս ոլորտում կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ: Հանդիպման ընթացքում Արարատի մարզպետ...
Արտաշատում նշել են Հայաստանի Հանրապետության անկախության օրը 21.09.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկա է եղել Արտաշատի երաժշտական դպրոցում կայացած տոնական միջոցառմանը։ Միջոցառմանը, որ կազմակերպվել էր Արարատի մարզպետարանի Մշակույթի բաժնի կողմից և Արտաշատի քաղաքապետարանի աջակցությամբ, մասնակցել են մարզի երաժշտական և արվեստի դպրոցների շնորհալի սաները։ Համերգային ծրագրի ընթացքում հնչել են դասական և ժողովրդական երաժշտության կատարումներ։
Այգավանում բացվել է Գառնիկ Ղուկասյանի կիսանդրին 20.09.2018
<<Մարտական Խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան ազատամարտի հերոս Գառնիկ Ղուկասյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվել է ազատամարտիկի կիսանդրին, որի առթիվ հայրենի Այգավանում այսօր հավաքվել էին հերոսի զինակից ընկերները, բարեկամներն ու համագյուղացիները: Մինչ կիսանդրու բացման արարողությունը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Գառնիկի ու այգավանցի զոհված տղաների շիրմաքարերին: Ազատամարտիկի եղբայր Աշոտ Ղուկասյանը...